Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.02.2008

Հայտարարություն

2008 թ. փետրվարի 15-ից սկսվում է լրագրողների հավատարմագրումը` Մայիսի 22-ից 27-ը Երեւանում կայանալիք ՈՒԵՖԱ-ի մինչեւ 19 տարեկանների մրցաշարի էլիտ-ռաունդի հանդիպումները լուսաբանելու համար
Հայաստանի ‎ֆուտբոլի ‎ֆեդերացիան ս.թ. փետրվարի 15-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` ‎ Երեւանում կայանալիք ՈՒԵՖԱ-ի մինչեւ 19 տարեկանների մրցաշարի էլիտ-ռաունդի հանդիպումները լուսաբանելու համար։
Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն նշված մրցաշարի համար
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կցված է մեկ լուսանկար (3x4)։
Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։
Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 1 /մեկ/ լրագրող։
Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լրագրող։
Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները (ֆուտբոլին նվիրված նյութերը 60 տոկոսից ավելին) ‎‎‎կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։ ‎
Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լուսանկարիչ։
Փաստաթղթերը պետք է ՀՖՖ ներկայացնել մինչեւ 2008 թ. մարտի 15-ը։
Ուշացումով եւ թերի ներկայացված փաստաթղթերով հավատարմագրում չի իրականացվի։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel