Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.03.2008

Հայկական 8 ակումբին կշնորհվեն արտոնագրեր

2008 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ժամանակ քննարկվեց ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը: Նիստին մասնակցում էին արտոնագրման կոմիտեի նախագահ` Արմեն Ղամբարյանը, տեղակալ` Աշոտ Մանուկյանը, անդամներ` Մարինա Տաշչյանը, Հակոբ Համբարձումյանը, Խաչիկ Դանիելյանը: Հրավիրված էին արտոնագրման համակարգի փորձագետներ: Նիստին արտոնագրման բաժինը ներկայացնում էր` արտոնագրման բաժնի պետի տեղակալ` Արթուր Ազարյանը: Որոշվեց բոլոր ակումբներին` «Փյունիկին», «Բանանցին», «Միկային», «Արարատին», «Գանձասաին», «Շիրակին», «Ուլիսին» ու «Կիլիկիային», շնորհել արտոնագրեր, որոնք իրավունք են տալիս նրանց առաջին թիմերին` մասնակցելու 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը: ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի թեկնածու ակումբների արտոնագրերի հարցը կորոշվի 2008 թվականի մայիսի 8-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel