Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.03.2008

Յան Պոուլսենը հրապարակեց հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Հոլանդիա` մասնակցելու 2008 թվականի մարտի 26-ին նախատեսված Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հոլադական Ռոտերդամ քաղաքի արվարձան` Պերնիսում:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան)
Գևորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Կարեն Դոխոյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Հրայր Մկոյան («Արարատ»)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)

Կիսապաշտպաններ

Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Լեւոն Պաչաջյան («ԳԱԻՍ», Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Ռոմիկ Խաչատրյան («ԱՊՈՊ Կինիրաս», Կիպրոս)
Արտավազդ Քարամյան («Պոլիտեխնիկա», Տիմիշոարա, Ռումինիա)
Կարեն Ալեքսանյան («Բանանց»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Վահագն Մինասյան («Արարատ»)

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա)
Ռոբերտ Զեբելյան («Բալտիկա», Ռուսաստան)
Արման Քարամյան («Պոլիտեխնիկա», Տիմիշոարա, Ռումինիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel