Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.03.2008

Ընկերական հանդիպում.Ղազախստան - Հայաստան 0:1

Մարտի 26-ին հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ: Մեր թիմի կազմում 62-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Էդգար Մանուչարյանը: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոց հարվածն ու հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն բաց թողեց:

Հայաստանի հավաքական` Գ. Կասպարով, Ս. Հովսեփյան, Ռ.Արզումանյան, Ա, Թադևոսյան, Ա. Մկրտչյան, Լ. Պաչաջյան, Ռ. Խաչատրյան, (Կ. Ալեքսանյան, 78) Ա. Ոսկանյան (Ա. Առաքելյան, 46), Կ. Մկրտչյան (Գ. Ղազարյան, 46), Համ. Մխիթարյան (Հեն. Մխիթարյան, 72), Է. Մանուչարյան (Ա. Հակոբյան, 67)

Պահեստայիններ` Մ. Ազիզյան, Հ. Մկոյան, Վ. Մինասյան

Ղազախստանի հավաքական` Դ. Լորիա, Ս. Սմակով, Ա. Կուչմա, Մ. Ժալմագամբետով, Ե. Ազովսկի, Դ. Բյակով (Կ. Նուրդաուլետով, 89), Ռ. Բալտիև, Ս. Սկորիխ, Ու. Ասանբաև, Ն. Ժումասկալիև, Ս. Օստոպենկո

Պահեստայիններ` Ա. Մոկին, Օ. Կորնիենկո, Ա. Տրավին, Դ. Ռոդիոնով, Ա. Ալիև, Ա. Ֆինոնչենկո

Հանդիպումը սկսվել է…

11-րդ րոպե: Խաղադաշտում գրեթե հավասար պայքար է ընթանում: Ղազախները մի փոքր տարածքային առավելություն ունեն:

13-րդ րոպեին մեր ազգային ընտրանին գոլ խփելու հիանալի հնարավորություն է բաց թողնում: Սարգիս Հովսեփյանի փոխանցումից հետո Էդգար Մանուչարյանը մոտ տարածությունից մի փոքր շեղ է հարվածում:

25-րդ րոպե: Մեր թիմն ունի բավական մեծ տարածքային առավելություն:Գրոհները հետևում են մեկը մյուսին: Դրվագներից մեկում Լևոն Պաչաջյանի հարվածից հետո գերազանց խաղաց ղազախների դարպասապահ Դավիդ Լորիան:

37-րդ րոպեին Սերգեյ Սկորիխի հուժկու հարվածից հետո արտակարգ գործեց մեր թիմի դարպասապահ Գևորգ Կասպարովը:

40-րդ րոպե: Համլետ Մխիթարյանը հարվածային դիրք է դուրս բերում Էդգար Մանուչարյանին, սակայն վերջինիս հարվածից հետո կրկին վստահ է գործում Լորիան:

44-րդ րոպեին Համլետ Մխիթարյանի տուգանայինից կատարած հարվածից հետո Լորիան գնդակը հանեց անլյունայինի:

Ընդմիջում...հաշիվն է 0:0

Սկսվել է երկրորդ խաղակեսը

46-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում տեղի ունեցավ կրկնակի փոփոխություն: Կառլեն Մկրտչյանի ու Արթուր Ոսկանյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Արարատ Առաքելյանն ու Գևորգ Ղազարյանը:

57-րդ րոպեին Ռոմիկ Խաչատրյանը շեղ հարվածեց մրցակցի դարպասին:

59-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Ղազախստանի հավաքականի հարձակվող Նուրբոլ Ժումասկալիևը:

61-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արարատ Առաքելյանը մոտ տարածությունից հարվածեց, բայց ղազախներին օգնության հասավ դարպասաձողը:

ԳՈԼ` 62-րդ րոպեին մեր հավաքականն ի վերջո բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, ում հեռվից կատարած հարվածից հետո Լորիան անզոր էր փրկել դրությունը:

67-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ մեր թիմի կազմում. Էդգար Մանուչարյանին փոխարինեց Արա Հակոբյանը

70-րդ րոպեին սեփական տուգանայինում ձեռքով խաղի համար դաշտից հեռացվեց մրցակցի հարձակվող Սերգեյ Օստապենկոն:

70-րդ րոպեին Հայաստանի հավաքականը 11-մետրանոցի իրավունք ստացավ, սակայն Սարգիս Հովսեփյանին չհաջողվեց այն իրացնել:

72-րդ րոպե: Համլետ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը:

78-րդ րոպե: Ռոմիկ Խաչատրյանին փոխարինեց Կարեն Ալեքսանյանը:

80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հարվածային դիրք դուրս բերեց Արա Հակոբյանին, սակայն մեր հարձակվողը շեղ հարվածեց:

82-րդ րոպեին զգուշացվեց Ղազախստանի կիսապաշտպան Ուգլուգբեկ Ասանբաևը:

88-րդ րոպե: Դմիտրի Բյակովը մի փոքր շեղ հարվածեց տուգանայինից:

89-րդ րոպե: Փոփոխություն մրցակցի կազմում. Դմիտրի Բյակովին փոխարինեց Կայրատ Նուրդաուլետովը:

90+1 րոպե: Արա Հակոբյանը մոտ տարածությունից շեղ է հարվածում:

Հանդիպումն ավարտվեց: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլն Էդգար Մանուչարյանի հաշվին է:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel