31.03.2008
Մայիսի 28-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2008 թվականի մայիսի 28-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Մոլդովայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա մեր մրցակցի հարկի տակ: