11.05.2008
Ֆուտզալի սեմինար Երևանում
Մայիսի 4-ից 11-ը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան կազմակերպեց և անցկացրեց ֆուտզալի մարզիչների վերաորակավորման հերթական սեմինարը: Ֆուտզալի ակումբների և դպրոցների 22 մարզիչներ օրական 8 ժամ ցիկլով, Խորվաթիայի ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ և ՖԻՖԱ-ի ինստրուկտոր Միկո Մարտիչի գլխավորությամբ, անցկացրեցին տեսական և պրակտիկ պարապմունքներ: Սեմինարի ավարտից հետո Միկո Մարտիչը բոլոր մասնակիցներին շնորհեց մասնակցության հավաստագրեր, իսկ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշեց, որ սեմինարն աննախադեպ էր նրանով, որ առաջինն էր ֆուտզալի ոլորտում, ինչը սկիզբն է հետագա բոլոր հետևողական, նպատակային և ծրագրային մեր միջոցառումների: