Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.07.2008

Չեմպիոնների Լիգա. «Փյունիկ» - «Անորտոսիս» 0:2

Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Ամորտոսիս» հանդիպումը: Առաջին խաղում մեր երկրի չեմպիոնը պարտվել էր 0:1 հաշվով, ինչը հնարավորություն էր տալիս հուսալ, որ արդեն սեփական հարկի տակ «Փյունիկը» կկարողանա իր համար դրական արդյունք ապահովել: Սակայն հույսերը չարդարացան: Դեռ առաջին կեսում գնդակ ընդունելով սեփական դարպասը` փյունիկցիները գրեթե կորցրեցին հաջորդ փուլ անցնելու շանսերը: Հյուրերի կազմում 29-րդ րոպեին աչքի ընկավ Ցիտաիշվիլին: Երկրորդ կեսում փյունիկցիները զգալի առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան օգտագործել ստեղծած բազմաթիվ հնարավորություններից գոնե մեկը: Իսկ խաղավարտից 4 րոպե առաջ Ֆրուսոսը, ով արդյունքի էր հասել նաև այս թիմերի միջև կայացած առաջին խաղում, վերջակետ դրեց այս հանդիպմանը: «Փյունիկը» երկու խաղերի արդյունքով պարտվեց իր մրցակցին ընդհանուր 0:3 հաշվով և հրաժեշտ տվեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին:


«Փյունիկ»` Գրիգոր Մելիքսեթյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Խաչատրյան, Կարեն Դոխոյան, Արտակ Անդրիկյան (Ալբերտ Թադևոսյան, 85), Նորայր Սահակյան, Արթուր Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան (Արթուր Յուսպաշյան, 60), Տիգրան Ղարաբաղցյան (Վարդան Պետրոսյան, 54):

Պահեստայիններ` Էդվարդ Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան, Հայկ Չիլինգարյան, Տիգրան Ոսկանյան:

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

«Անորտոսիս»`
Արիան Բեկայ, Նիկոս Կացավակիս, Նիկոս Նիկոլաու, Սինիշա Դոբրասինովիչ, Իոանիս Սկոպելիտիս, Լուկաշ Սոսին (Նիկոլաոս Ֆրուսոս, 72), Ջեֆրի Լեյվակաբեսի, Կլիմենտի Ցիտաիշվիլի (Վենսան Լաբան, 51), Պրեդրագ Օչոկոլյիչ, Անդրեաս Կոնստանտինու, Ֆրանկ Դանիել Սեդրիկ Բարդոն (Անդրե Ֆաբիո Ֆերազ Դա Սիլվա, 59):

Պահեստայիններ`
Զոլտան Նադ, Գեորգիոս Պանագի, Կոնստանտինոս Սամարաս, Գեորգիոս Թեոդոտու:

Գլխավոր մարզիչ` Թեմուր Կեցբայա

Գոլեր` Կլիմենտի Ցիտաիշվիլի, 29; Նիկոլաոս Ֆրուսոս, 86

Զգուշացում`
Իոանիս Սկոպելիտիս, 83

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel