Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.08.2008

Վարուժան Սուքիասյանը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը

Հայաստանի երիտասարդական ընտրանու մարզչական շտաբը` Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, 2008 թվականի օգոստոսի 15-ից 20-ը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 24 ֆուտբոլիստի, ովքեր կնախապատրաստվեն 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում օգոստոսի 20-ին կայանալիք Թուրքիայի երիտասարդական ընտրանու հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ժամը 21:00-ին:


Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`

Դարպասապահներ`


Գրիգոր Մելիքսեթյան «Փյունիկ»
Գևորգ Պրազյան «Արարատ»
Մարտիկ Մկրտումյան «Կիլիկիա»

Պաշտպաններ`

Արթուր Ստեփանյան «Չեռնոմորեց» Նովորոսիյսկ, Ռուսաստան
Հայկ Չիլինգարյան «Փյունիկ»
Կարեն Խաչատրյան «Փյունիկ»
Արտակ Անդրիկյան «Փյունիկ»
Վահե Մեհրաբյան «Արարատ»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»

Կիսապաշտպաններ`

Հենրիխ Մխիթարյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան «Փյունիկ»
Նորայր Սահակյան «Փյունիկ»
Սարգիս Կարապետյան «Բանանց»
Արամ Բարեղամյան «Բանանց»
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»

Հարձակվողներ`

Արսեն Բալաբեկյան «Բանանց»
Վարդան Պետրոսյան «Փյունիկ»
Ալեքսանդր Պետրոսյան «Գանձասար»
Գևորգ Նռանյան «Արարատ»
Նորայր Գյոզալյան «Բանանց»
Հովհաննես Գոհարյան «Լոկոմոտիվ» Մոսկվա, Ռուսաստան
Էդգար Մանուչարյան «Այաքս» Ամստերդամ, Հոլանդիա
Վարանց Բզդիկյան «Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel