Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.08.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմեկնի Լիտվա

Օգոստոսի 18-ից 24-ը Լիտվայի Պալանգա քաղաքում կկայանա պատանեկան ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Լիտվայի, Ադրբեջանի, Բելառուսի ու Լատվիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Թիմերը բաժանված կլինեն երկու խմբի, Հայաստանի ընտրանին ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի ու Վրաստանի հավաքականները:

Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին Լիտվա կմեկնի հետևյալ կազմով`

Դարպասապահներ`

Տիգրան Դավթյան
Կարո Լորեցյան

Պաշտպաններ`

Ռաֆայել Ներսիսյան
Արգիշտի Պետրոսյան
Վաչիկ Եղիազարյան
Կամո Հովհաննիսյան
Վարազդատ Հարոյան

Կիսապաշտպաններ`


Վալտեր Պողոսյան
Դավիթ Սուջյան
Գևորգ Կ. Օհանյան
Էրիկ Սարգսյան
Ալբերտ Ալեքսանյան
Գրիշա Խաչատրյան
Հայկ Հունանյան
Սեդրակ Շահբազյան

Հարձակվողներ`

Գոռ Գուգուջյան
Գևորգ Հ. Օհանյան
Արտուշ Քերոբյան

Գլխավոր մարզիչ` Սամվել Պողոսյան

Բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են «Պատանի» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Հայաստանի առաջնության Առաջին խմբում:

Ստորև ներկայացնում ենք պատանեկան միջազգային ընկերական մրցաշարի խաղացանկը:

Օգոստոսի 19

Մոլդովա – Վրաստան
Լատվիա – Ադրբեջան
Ռուսաստան – Հայաստան
Լիտվա – Բելառուս

Օգոստոսի 20

Վրաստան – Ռուսաստան
Բելառուս – Լատվիա
Հայաստան – Մոլդովա
Ադրբեջան – Լիտվա

Օգոստոսի 22

Վրաստան – Հայաստան
Ռուսաստան – Մոլդովա
Ադրբեջան – Բելառուս
Լիտվա - Լատվիա

Օգոստոսի 24

I խմբի 4-րդ տեղ – II խմբի 4-րդ տեղ
I խմբի 3-րդ տեղ – II խմբի 3-րդ տեղ
I խմբի 2-րդ տեղ – II խմբի 2-րդ տեղ
ԵԶՐԱՓԱԿԻՉ (I խմբի 1-րդ տեղ – II խմբի 1-րդ տեղ)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel