18.08.2008
Հրապարակվել է Թուրքիայի երիտասարդական հավաքականի ընդլայնված կազմը
Օգոստոսի 20-ին, ժամը 21:00-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ ընտրական խմբի Հայաստան – Թուրքիա երիտասարդական ընտրանիների հանդիպումը: Մենք արդեն տեղեկացրել ենք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր օգոստոսի 15-ից ուսաումնամարզական հավաք են անցկացնում Երևանում: Հայտնի է դարձել նաև Թուրքիայի երիտասարդական ընտրանու ընդլայնված ցուցակը:
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի երիտասարդական հավաքականի այն 21 ֆուտբոլիստի ցուցակը, ովքեր օգոստոսի 19-ին կժամանեն Երևան`
Դարպասապահներ`
Ուֆուկ Չեյլան «Վեստել Մանիսա»
Ռեջեպ Օնուր Կիվրակ «Տրաբզոնսպոր»
Վոլկան Բաբական «Ֆեներբահչե»
Պաշտպաններ`
Բայրամ Դյուրմուշ «Կայզերիսպոր»
Օրհան Շամ «Հաջեթթեփե»
Ֆերհաթ Օզթորուն « Վեստել Մանիսա»
Եմրե Բալակ «Գենչլերբիրլիգի»
Այկուտ Դեմիր «Էկսելսիոր», Հոլանդիա
Էրեն Գյունգյոր «Կայզերիսպոր»
Էմրե Օզկան «Բեշիքթաշ»
Ալպարսլան Էրդեմ «Գալաթասարայ»
Կիսապաշտպաններ`
Աբդուլլա Դուրակ Կայզերիսպոր«»
Բարիշ Մեմիշ «Տրաբզոնսպոր»
Օզեր Հուրմաչի «Անկարասպոր»
Վոլկան Շեն «Բուրսասպոր»
Ջեմ Փոլ Կարաչան «Ռեդինգ», Անգլիա
Մուրատ Դուրուեր «Անկարագյուջու»
Զաֆեր Յելեն «Հանզա», Գերմանիա
Հարձակվողներ`
Իլհան Փարլակ «Ֆեներբահչե»
Մեհմեթ Բաթդալ «Բուջասպոր»
Թունայ Թորուն «Համբուրգ», Գերմանիա
Գլխավոր մարզիչ` Մուֆիթ Էրկասապ
Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներն ընդգրկված են 2009 թվականի Եվրոպայի առաջնության 2-րդ ընտրական խմբում: Առայժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չեխիայի երիտասարդական հավաքականը, որն անցկացրած 6 խաղից հետո վաստակել է 14 միավոր: Երկրորդը` Թուրքիայի ընտրանին է (5 խաղ, 13 միավոր), երրորդ տեղում են ընթանում ուկրաինացիները (7 խաղ, 12 միավոր), չորրորդը` Հայաստանն է (6 խաղ, 7 միավոր) և եզրափակում է մրցաշարային աղյուսակը Լիխտեյնշտեյնի երիտասարդական հավաքականը (8 խաղ, 0 միավոր): Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին կայանալիք Հայաստան – Թուրքիա երիտասարդական ընտրանիների հանդիպումը կսպասարկի Դանիայի մրցավարական կազմը` Միքայել Սվենդսենի գլխավորությամբ: