Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.08.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտություն կրեց իր առաջին խաղում

Օգոստոսի 19-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Իր մեկնարկային խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 0:3 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի մինչև 17 տարեկանների ընտրանուց: Այդ հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, սակայն երկրորդ կեսում ռուսներն երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասն ու հաղթանակ տարան: Առաջին խմբի (որտեղ և ընգրկված է մեր պատանեկան ընտրանին) մյուս խաղում մոլդովացիները 5:1 հաշվով խոշոր հաղթանակ տարան Լիտվայի մինչև 17 տարեկանների երկրորդ հավաքականի նկատմամբ: Ի դեպ, Լիտվայի երկրորդ հավաքականի մասնակցությունն այս մրցաշարին պայմանավորված է միայն նրանով, որ վերջին պահին Վրաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին հրաժարվեց մեկնել Լիտվա: Երկրորդ խմբում, որտեղ ընդգրկված են տանտերերը, ինչպես նաև Լատվիայի, Բելառուսի ու Ադրբեջանի 17 տարեկանների հավաքականները, գրանցվեցին հետևյալ արդյունքները` Լիտվա – Բելառուս 1:1 և Լատվիա – Ադրբեջան 0:0:
Երկրորդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 20-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին կմրցի մոլդովացիների հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel