Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.08.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն իր երկրորդ պարտությունը կրեց Լիտվայում

Օգոստոսի 20-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Այս անգամ Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու մրցակիցն էր Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականը: Իր երկրորդ խաղում էլ մեր թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց: Արդեն երրորդ րոպեին մոլդովացիները վստահորեն իրացրեցին 11-մետրանոց հարվածը, իսկ մինչև ընդմիջում ևս երկու գնդակ ուղարկեցին հայկական ընտրանու դարպասը: Երկրորդ կեսի սկզբնամասում դաշտից հեռացվեց մեր թիմի դարպասապահ Տիգրան Դավթյանը: Մնալով 10-ը հոգով` Սամվել Պողոսյանի սաները չկարողացան դիմադրել մրցակցին ու խաղավարտից 9 րոպե առաջ չորրորդ գնդակն ընդունեցին սեփական դարպասը: Մոլդովացիները հաղթեցին 4:0 հաշվով:
Մեր խմբի մյուս խաղում Ռուսաստանը 9:0 հաշվով առավելության հասավ Լիտվայի երկրորդ հավաքականի նկատմամբ: Երկրորդ խմբում Ադրբեջանը 1:0 հաշվով հաղթեց տանտերերին` Լիտվայի հավաքականին, իսկ Լատվիա – Բելառուս խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:
Երկրորդ տուրից հետո խմբերի մրցաշարային աղյուսակները ստացել են հետևյալ տեսքը`
Առաջին խումբ` Ռուսաստան (6 միավոր), Մոլդովա (6 միավոր), Հայաստան (0 միավոր), Լիտվա-2 (0 միավոր):
Երկրորդ խումբ` Ադրբեջան (4 միավոր), Բելառուս (2 միավոր), Լատվիա (2 միավոր), Լիտվա (1 միավոր)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel