Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.09.2008

Թուրքիա - Հայաստան. երիտասարդական հավաքականներ 4:0

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վերջին հանդիպումը անցկացրեց ԵՎՐՈ-2009-ի մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում: Ստամբուլի "Ալի Սամի Յեն" մարզադաշտում մեր ընտրանու մրցակիցն էր Թուրքիայի երիտասարդական հավաքականը: Երևանում կրած պարտությունից հետո, դաշտի տերերը լրջորեն էին տրամադրված խաղին և հաղթանակ տարան 4:0 հաշվով: 26-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Բատուհան Քարադենիզը գլխի հարվածով բացեց հաշիվը: 8 րոպե անց կրկնվեց գրեթե նոյւն պատկերը` կրկին փոխանցում տուգանային հրապարակ եւ կրկին մեր պաշտպանները չկարողացան, այս անգամ Էրեն Գյունգորին, անվրեպ հարվածել դարպասին: Խաղակեսի վերջում Քարադենիզը գեղեցիկ շրջդարձ հարվածով կրկին ստիպեց Գրիգոր Մելիքսեթյանին հանել գնդակը ցանցից:
56-րդ րոպեին Օզեր Հուրմաջին, խաղընկերոջ ճշգրիտ փոխանցումից հետո, կենտրոնով ներխուժեց տուգանային հրապարակ և չորրորդ անգամ գրավեց մեր թիմի դարպասը:
Թուրքիայի հավաքականը, վաստակելով 19 միավոր, վստահորեն գրավեց առաջին տեղը 2-րդ խմբում: Երկրորդ տեղը բաժին հասավ Ուկրաինայի հավաքականին, որը 15 միավորով չկարողացավ ընդգրկվել իր խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրաց լավագույն չորս թիմերի շարքում և մտնել եզրափթակիչ փուլ:

Թուրքիա: Օնուր Կիվրակ (Ուֆուկ Ջեյլան, 66'), Օրհան Սամ, Էրեն Գյունգոր, Ջեյհուն Գյուլսելամ, Ֆերհաթ Օզթուրուն, Այդի Յլմազ, Սերդար Քուրթուլուշ, Աբդուլա Դուրակ, Այդին Քարաբուլութ (Իլհան Պարլակ, 60'), Օզեր Հուրմաջի (Մուրատ Ջեյլան, 56), Բատուհան Քարադենիզ

Հայաստան:
Գուրգեն Մելիքսեթյան, Կարեն Վ. Խաչատրյան, Միխեիլ Սիմոնյան , Հրայր Մկոյան, Արթուր Ստեփանյան, Գեւորգ Նռանյան (Արսեն Բալաբեկյան, 59'), Հայկ Չիլինգարյան (Ալեքսանդր Պետրոսյան, 46'), Արթուր Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (Արամ Բարեղամյան, 77')

Գոլեր
- Բատուհան Քարադենիզ, 26, 45, Էրեն Գյունգոր, 34, Օզեր Հուրմաջի, 56

Զգուշացումներ
- Արթուր Եդիգարյան, 23, Կառլեն Մկրտչյան, 36, Այդին Քարաբուլութ, 49, Հրայր Մկոյան, 57, Ֆերհաթ Օզթուրուն, 79

Մրցավար
– Բաբակ Ռաֆատի (Գերմանիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel