Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.09.2008

2010 Աշխահի Գավաթ. Իսպանիա-Հայաստան 4:0

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը իր երկրորդ հանդիպումը անցկացրեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլում։ Ալբասետե քաղաքի "Կառլոս Բելմոնտե" մարզադաշտում մեր ընտրանին մրցեց Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականի հետ։ Դաշտի տերերը, ունենալով շոշափելի առավելություն ամբողջ հանդիպման ընթացքում, արժանի հաղթանակ տարան 4։0 հաշվով։ Խուան Կապդևիլայի և Դավիդ Վիլյայի` հանդիպման սկզբնամասում խփած գդնակները, թույլ տվեցին իսպանացիներին վստահորեն հասցնել գործը հաղթանակի։ Թերեւս միակ վտանագավոր պահը մեր ֆուտբոլիստները ստեղցեծին առաջին խաղակեսում, երբ Պաչաջյանը աջ թևից մտավ տուգանային հրապարակ և հարվածեց դարպասապահի մոտ անկյունը։ Կասիլյասը ստիպված էր ոտքերով ետ մղել գնդակը։
Հանդիպման վերջում կրկին Վիլյան և Սեննան ևս երկու անգամ ստիպեցին Ռոման Բերեզովսկուն գնդակը հանել ցանցից։
Իսպանիայի հավաքականը 6 միավորով գլխավորեց 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Թուրքիայի և Բելգիայի ընտրանիները, առաջին հանդիպումներում հաղթանակներ տանելուց հետո, մրցեցին իրար հետ։ Արձանագրվեց ոչ-ոքի 1։1։ Բոսնիան ջախջախեց Էստոնիայի հավաքականին 7։0 հաշվով։

Իսպանիա: Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Կարլես Պույոլ, Ռաուլ Ալբիոլ, Խուան Կապդեւիլա, Անդրես Ինիեստա, Չավի Էռնանդես (Սեսկ Ֆաբրեգաս, 73), Մարկոս Սեննա, Սանտի Կասորլա (Բոյան Կրկիչ, 65), Դավիդ Վիլյա, Դանիել Գուիսա (Չավի Ալոնսո, 56)

Գլխավոր մարզիչ – Վիսենտե դել Բոսկե

Հայաստան: Ռոման Բերեզովսկի, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արթուր Ոսկանյան, Արարատ Առաքելյան, Կարեն Ալեքսանյան (Ռոմիկ Խաչատրյան, 79'), Աղվան Մկրտչյան, Լեւոն Պաչաջյան, Արտավազդ Քարամյան (Արման Քարամյան, 51'), Սամվել Մելքոնյան (Էդգար Մանուչարյան, 46')

Գլխավոր մարզիչ – Յան Պոուլսեն

Գոլեր - Խուան Կապդեւիլա, 8, Դավիդ Վիլյա, 17, Դավիդ Վիլյա, 79, Մարկոս Սեննա, 82

Զգուշացումներ – Կարեն Ալեքսանյան, 26, Լևոն Պաչաջյան, 81

Մրցավար – Տոնի Ասումաա (Ֆինլանդիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel