Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.09.2008

Սեպտեմբերի 22-ին կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի տարեկան հաշվետու ժողովը

Այսօր ՀՖՖ նիստերի դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի տարեկան հաշվետու ժողովը, որը վարում էր ՀՖՖ Գործադիր տնօրեն, ՀՖՖ ակումբների արտոնագրման Նախագծի ղեկավար Արմեն Մինասյանը եւ որին ներկա էին Արտոնագրման բաժնի աշխատակիցները, փորձագետները, արտոնագրային կոմիտեների նախագահներն ու անդամները:

Նիստին տարեկան հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, ով մանրամասն ներկայացրեց Արտոնագրման բաժնի եւ համակարգի աշխատանքների ընթացքը, դրա արդյունքները, ձեռքբերումներն ու թերությունները, որոնց վրա անհրաժեշտ է աշխատել:

Զեկույցում նշվեցին ակումբների արտոնագրման համակարգի այնպիսի կարեւորագույն դրույթներ ինչպիսիք են համակարգի ռեսուրսները, արխիվացումը, ներքին ստուգումները, գաղտնապահությունը, Վարքագծի կանոնագրքի կիրառումը, հետադարձ կապն ակումբների հետ, համակարգի բարելավումը եւ այլն:

Ա. Սարգսյանը նշեց, որ ՀՖՖ Արտոնագրման բաժինն անելու է հնարավորինս` 2010թ-ին ISO-9001:2000 ծառայությունների մատուցման որակի միջազգային հավաստագիր ստանալու համար: Քանի որ այդ պատվին արժանանալու համար անհրաժեշտ են լուրջ գործողություններ աշխատանքների կազմակերպման եւ կառավարման ընթացակարգում, ՀՖՖ Արտոնագրման բաժնում արդեն 2-րդ մրցաշրջանն է, ինչ տարվում են աշխատանքներ այդ ուղղությամբ:

Լրացուցիչ հաշվետվություններով հանդես եկան ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը (ենթակառուցվածքային հարցեր), ՀՖՖ Գլխավոր հաշվապահ Գագիկ Ռեչելյանը (ֆինանսներ) եւ բաժնի մարզական հարցերով փորձագետ Արթուր Աբրահամյանը (ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրեր):

Զեկույցի ընթերցմանը հետեւեց հարցերի եւ պատասխանների փուլը, որի արդյունքում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի աշխատակիցները որոշեցին ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատանքներին տալ "լավ" գնահատական:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel