Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.09.2008

Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը պարտություն կրեց իր առաջին խաղում

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների կանանց առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում: Առաջին տուրում մրցակիցը տանտերերն էին` Լեհաստանի ընտրանին, որին մեր թիմը պարտվեց 0:3 հաշվով, ի դեպ բոլոր գոլերը հակառակորդը խփեց դեռ առաջին խաղակեսում: Խմբի մյուս մրցավեճում Ավստրիան 5:0 հաշվով առավելության հասավ Թուրքիայի նկատմամբ: Սեպտեմբերի 27-ին իր երկրորդ խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը կմրցի Ավստրիայի իր հասակակիցների հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel