Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.10.2008

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտություն կրեց Սլովակիայի հավաքականից

Այսօր Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց Սլովենիայում տեղի ունեցող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր հավաքականի առաջին մրցակիցն էր Սլովակիայի ընտրանին: Հանդիպման առաջին կեսում Ալբերտ Թադևոսյանի դիպուկ հարվածից հետո Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը և մինչ ընդմիջում կարողացավ պահապնել առավելությունը: Սակայն երկրորդ խաղակեսում սլովակները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը և հաղթեցին 3:1 հաշվով: Ավելորդ չէ նշել, որ 1:1 հաշվի ժամանակ դաշտից հեռացվեց մեր թիմի պաշտպան Արտակ Անտոնյանը: Մնալով 10-ը հոգով՝ մեր տղաները չկարողացան դիմակայել մրցակցին ու կրեցին իրենց առաջին պարտությունն այս մրցաշարում։
Այս խմբի մյուս խաղում Նորվեգիայի հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Սլովենիայի ընտրանու նկատմամբ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel