Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.10.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին զիջեց էստոնացիներին

    Հոկտեմբերի 27-ին ուշ երեկոյան Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրեց իսպանական Տեներիֆեում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Էստոնիայի հավաքականն էր: Երրորդ տուրից առաջ մեր թիմը դեռ հաջորդ փուլ անցնելու հնարավորություններ ուներ: Անհնրաժեշտ էր հաղթել էստոնացիներին որքան հնարավոր է խոշոր հաշվով և հուսալ, որ զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Անգլիա մրցավեճում, հաղթանակ կտոնեն տանտերերը: Չնայած Հայաստանի հավաքականն Էստոնիայի հետ մրցավեճում ուներ հսկայական տարածքային ու խաղային առավելություն, արդյունքի հասնելու մի քանի իրական հնարավորություն բաց թողեց ու դեռ առաջին կեսում գնդակ ընդունեց սեփական դարպասը: Սա այս խաղի միակ գոլն էր: Էստոնիան հաղթեց նվազագույն հաշվով և շրջանցեց մեր ընտրանուն մրցաշարային աղյուսակում` գրավելով երրորդ հորիզոնականը: Իսպանիա – Անգլիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:
    Այսպիսով 13-րդ խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է` 1. Իսպանիա` 7 միավոր, 2. Անգլիա` 5 միավոր, 3. Էստոնիա` 3 միավոր, 4. Հայաստան` 1 միավոր:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel