Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.11.2008

Հայաստանի կանանց ազգային հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը Մակեդոնիայում

Նոյեմբերի 7-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացրեց իր առաջին հանդիպումն միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Իր մեկնարկային խաղում մեր ընտրանին ուժերը չափեց Էստոնիայի ազգային հավաքականի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց մեր թիմի հարձակվող Գայանե Կոստանյանը, իսկ 58-րդ րոպեին այն կրկնապատկեց Քրիստինե Ալեքսանյանը: Էստոնացիներին խաղավարտից 17 րոպե առաջ հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:
Մյուս մրցավեճում Մակեդոնիան 3:2 հաշվով հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ: Երկրորդ տուրում Հայաստանիկանանց ազգային հավաքականը կհանդիպի տանտերերին, իսկ Էստոնիան ուժերը կչափի Մալթայի հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel