Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.11.2008

Հայաստանի կանանց ազգային հավաքականը ոչ ոքի խաղաց Մակեդոնիայի հետ

Նոյեմբերի 9-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց Մակեդոնիայի ընտրանու հետ, որն ինչպես և մեր հավաքականը, առաջին խաղում հաղթանակ էր տարել: 19-րդ րոպեին հաշիվը բացեց Գայանե Կոստանյանը, ում համար սա երկրորդ գնդակն էր այս մրցաշարում, սակայն 5 րոպե անց տանտերերը 11-մետրանոցի իրավունք ստացան և վերականգնեցին հավասարակշռությունը: Երկրորդ կեսում դաշտում հավասար պայքար էր ընթանում, բայց թիմերից և ոչ մեկին արդյունքի հասնել այլևս չհաջողվեց:
Երկրորդ տուրի մյուս խաղում, որտեղ մրցեցին Մալթան ու Էստոնիան, գրանցվեց ոչ ոքի` 1:1: Վերջին տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմրցի Մալթայի, իսկ Մակեդոնիան` Էստոնիայի հետ: Երրորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի ու Մակեդոնիայի ընտրանիները, որոնք վաստակել են չորսական միավոր: Մեկական միավոր ունեն Էստոնիան ու Մալթան:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel