Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.11.2008

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 110-րդն է

2008 թվականի նոյեմբերի 12-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 9 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 110-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխությունը միայն այն է, որ Գերմանիան շրջանցել է աշխարհի գործող չեմպիոններին` իտալացիներին, ու հայտնվել երկրորդ հորիզոնականում: Իսկ դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը:

1. Իսպանիա – 1657 (միավոր)
2. Գերմանիա – 1413
3. Իտալիա – 1356
4. Հոլանդիա – 1306
5. Բրազիլիա – 1286
6. Արգենտինա – 1181
7. Խորվաթիա – 1158
8. Ռուսաստան – 1079
9. Չեխիա – 1062
10. Պորտուգալիա – 1058
10. Անգլիա - 1058
13. Թուրքիա – 1032
20. Ուկրաինա – 883
41. Լիտվա – 677
55. Բելգիա – 571
64. Բելառուս – 507
65. Լատվիա – 500
67. Բոսնիա և Հերցեգովինա - 492
76. Ուզբեկստան – 449
76. Մոլդովա – 449
99. Վրաստան - 363
110. ՀԱՅԱՍՏԱՆ - 304

125. Ղազախստան - 252
131. Էստոնիա – 235
134. Ադրբեջան – 208
146. Թաջիկստան – 163
148. Թուրքմենստան – 156
154. Ղրզզստան – 129

Ընդգծված են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel