Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.11.2008

ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 28-րդ տուր

    Նոյեմբերի 15-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության վերջին` 28-րդ տուրի, բոլոր հանդիպումները: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող Երևանի «Փյունիկն» ու «Արարատը» ուժերը չափեցին «Փյունիկ» մարզադաշտում: Վերջին տուրից առաջ այս թիմերին երեք միավոր էր բաժանում մրցաշարային աղյուսակում, և արարատցիներին, «լրացուցիչ խաղում» մասնակցության իրավունք ստանալու համար, անհրաժեշտ էր հաղթել մրցակցին: «Արարատի» պաշտպան Ժուլիանո Խիմենեսի` երկրորդ կեսում խփած գնդակի շնորհիվ, հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան: Այսպիսով, չեմպիոնության հարցը դեռ բաց է: Կնշանակվի լրացուցիչ խաղ, որը և կորոշի 2008 թվականի ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոնին:
    Երրորդ տեղի համար նույնպես լարված պայքար էր ընթանում մինչև վերջին տուրը: 28-րդ տուրից առաջ «Գանձասարը» ընդամենը մեկ միավորի առավելություն ուներ չորրորդն ընթացող «Միկայի» նկատմամբ: Ղափանցիները սեփական հարկի տակ չկարողացան հաղթել «Ուլիսին», իսկ «Միկան» ոչ ոքի ավարտեց «Բանանցի» հետ մրցավեճը: Մեկ միավորի առավելությունը պահպանվեց, և «Գանձասարն» առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց առաջնության բրոնզե մեդալները:

ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 28-րդ տուր`

«Միկա» - «Բանանց» 1:1 Գոլեր` Անդրեյ Բուրդիյան, 69, ինքնագոլ («Միկա»); Արտակ Դաշյան, 30 («Բանանց»)

«Փյունիկ» - «Արարատ» 0:1 Գոլ` Ժուլիանո Խիմենես, 77

«Գանձասար» - «Ուլիս» 0:0

«Կիլիկիա» - «Շիրակ» 0:1 Գոլ` Վլադիմիր Գասպարյան, 79

Մանրամասները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel