Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.11.2008

«Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ խաղը տեղի կունենա «Հանրապետականում»

    ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության լրացուցիչ խաղը, որը կորոշի առաջնության չեմպիոնին, տեղի կունենա 2008 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Երևանի «Արարատն» ու «Փյունիկը», որոնք 2008 թվականի առաջնության արդյունքներով վաստակել են հավասար միավորներ:
    Ի դեպ, որոշվել է` վերը նշված թիմերին խաղային հավասար պայմաններ ապահովելու համար, նախորդ խաղում զգուշացում ստացած ֆուտբոլիստների որակազրկումը համարել չեղյալ:
    Լրացուցիչ խաղն անցկացվելու է ըստ Հայաստանի Գավաթի եզրափակիչի կանոնների:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel