17.12.2008
Փետրվարի 11-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2009 թվականի փետրվարի 11-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Լատվիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում: