Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.12.2008

ՀՖՖ-ն պարգևատրվեց ՈՒԵՖԱ-ի դիպլոմներով

    Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող "Grassroots Football" ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին:
    "Grassroots Football" ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ-ի կողմից, որի նպատակն է մասայական ֆուտբոլի զարգացումը Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միության անդամ բոլոր երկրներում:
    Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2007 թվականին ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է դիպլոմով` որպես "Grassroots Football" ծրագրի շրջանակներում տարվա լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա (Most Valuable Grassroots Football Event 2007):
    Իսկ այժմ ուրախությամբ հայտնում ենք, որ 2008 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է արդեն 4 դիպլոմով` որպես "Grassroots Football" ծրագրի շրջանակներում 4 տարբեր նոմինացիաներում լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա: ՀՖՖ-ն պարգևատրվել է «Թերզարգացածների լավագույն միջացառում» (Best Disabled Grassroots Football Event 2008) , «Խուլ և համրերի ֆուտզալի առաջնություն» (Deaf-and-Dumb Championship, Best Grassroots Futsal Event 2008), «Վետերանների առաջնություն» (Best Veterans Grassroots Football Event 2008), «Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ» (Open Fun Football Schools, Most Valuable Grassroots Football Event 2008) ծրագրերի շրջանակներում:
    2008 թվականի դեկտեմբերի 18-ին վերը նշված դիպլոմները հանձնվել են Հայաստանում "Grassroots Football" բաժնի պետ, "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel