Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.12.2008

Սարգիս Հովսեփյանը 2008 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի 17-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխության մանրամասների մասին մենք կտեղեկացնենք մի փոքր ուշ, իսկ այժմ ներկայացնում ենք 2008 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Տարվա լավագույն ‎ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ:
2008 թվականի տարվա լավագույն ‎ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս»,«Շիրակ», «Կիլիկիա» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները եւ մարզչական շտաբերը, ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունը սպասարկած մրցավարները եւ տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:
Տեղեկացնենք նաև, որ «Արարատ» ակումբը հրաժարվել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հարցմանը մասնակցելու իր իրավունքից:
Հարցումն անցկացվել է հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուր ակումբի նախագահ ներկայացրել է 3 լավագույն ‎ֆուտբոլիստի թեկնածություն` ըստ հերթականության` զրկված լինելով սեփական ակումբի թիմը ներկայացնող ‎ֆուտբոլիստի թեկնածությունը տալու իրավունքից:
3 ֆուտբոլիստի թեկնածություն` ըստ հերթականության, ներկայացնելու իրավունք են ստացել նաեւ թիմերի գլխավոր մարզիչները, մարզչական շտաբերը` նույնպես զրկված լինելով սեփական թիմերը ներկայացնող ‎ֆուտբոլիստներին առավելություն տալու իրավունքից:
Հարցման արդյունքներն ամփոփվել են 5-3-1 սկզբունքով: Առաջին տեղի ձայները բազմապատկվել են 5-ով, երկրորդ տեղի ձայները` 3-ով, երրորդ տեղի ձայները` 1-ով:
Այսպիսով, 2008 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), ով վաստակել է 162 միավոր, երկրորդ տեղում է Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ»)` 161 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վահագն Մինասյանը («Արարատ»)` 112 միավոր:

Հարցումը ներկայացվում է նաև մանրամասն տեսքով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel