13.01.2009
Օգոստոսի 12-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2009 թվականի օգոստոսի 12-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Հայաստանի և Մոլդովայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա Երևանում: