Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.02.2009

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կիպրոս

Այսօր` վաղ առավոտյան, Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կիպրոս, որտեղ կշարունակի նախապատրաստվել փետրվարի 11-ին կայանալիք Լատվիայի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, Երևանի ժամանակով 17:00-ին:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմում Կիպրոս մեկնած ֆուտբոլիստների ցուցակը`

Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`


Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Ալեքսանդր Թադևոսյան («Միկա»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Վահագն Մինասյան («Արարատ»)

Կիսապաշտպաններ`


Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Արթուր Ոսկանյան («Բանանց»)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)

Հարձակվողներ`

Արա Հակոբյան («Միկա»)
Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Արսեն Բալաբեկյան («Բանանց»)

Նախապես հայտարարված կազմում կա երկու փոփոխություն: Վնասվածքի պատճառով բացակայում է «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը, իսկ Ռոբերտ Զեբելյանն այս անգամ խնդրել է իրեն հավաքական չհրավիրել: Վերը նշված ֆուտբոլիստներին կփոխարինեն Դավիթ Մանոյանն ու Գևորգ Ղազարյանը (երկուսն էլ` «Փյունիկ»): Հնարավոր է, որ արդեն Կիպրոսում Հայաստանի ազգային հավաքականին միանա նաև Լևոն Պաչաջյանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel