Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.02.2009

Յան Պոուլսեն. «Մեր թիմն ավելի շատ էր արժանի հաղթանակի»

Փետրվարի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում ընկերական հանդիպում անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ: Այս մրցավեճում գրանցվեց խաղաղ արդյունք` 0:0: Երևան վերադառնալուն պես` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն իր կարծիքն հայտնեց այդ հանդիպման մասին ՀՖՖ պաշտոնական կայքին։

Ընդհանուր առմամբ ես գոհ եմ հանդիպումից: Արդյունքից չէ, բայց խաղն ինձ դուր եկավ: Կարող եմ միանշանակ ասել, որ մեր թիմն ավելի շատ էր արժանի հաղթանակի: Եթե առաջին կեսում խաղը հավասար պայքարում էր ընթանում, ապա երկրորդում մենք մի քանի փայլուն հնարավորություն բաց թողեցինք: Միայն նշեմ, որ Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ մեն մենակ մնաց մրցակցի դարպասապահի հետ, բայց չկարողացավ պտուղներ քաղել դրանից: Գոհ եմ երիտասարդներից: Ուզում եմ նշել, որ 4 ֆուտբոլիստ ընդհանրապես առաջին անգամ էին հանդես գալիս ազգային հավաքականում (Սարգիս Կարապետյան, Արսեն Բալաբեկյան, Դավիթ Մանոյան և Արտակ Դաշյան): Առաջին կեսում տղաները ժամանակ առ ժամանակ սխալվում էին, բայց դա բնական է, քանզի շատերի համար մրցաշրջանը նոր է սկսվում և նրանք նախապատրաստական փուլում են գտնվում: Երկրորդում մենք ավելի ինքնավստահ էինք: Լատվիացիները դարպասը գրավելու ընդամենը մեկ իրական հնարավորություն ունեին, բայց խաղավարտից 5 րոպե առաջ Գևորգ Կասպարովը շատ լավ գործեց: Ինչևիցե, այս հանդիպումից մենք կարող ենք դասեր քաղել: Ես կարող եմ խաղին դրական գնահատական տալ: Սա վերջին ստուգատեսն էր 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում մարտի վերջին կայանալիք Էստոնիայի հավաքականի հետ խաղից առաջ: Տղաներին պետք էր կրկին հավաքվել, էլ ավելի բարելավել փոխհամագործակցությունը, նորից մերվել միմյանց: Ֆուտբոլիստներից շատերն այս սեզոնից առաջ վերադարձել են Հայաստան: Ես հնարավորություն կունենամ ավելի հաճախ հետևելու նրանց ելույթներին: Էստոնիայի հետ խաղից առաջ մեզ բոլորիս քրտնաջան աշխատանք է սպասվում: Մենք լավատեսությամբ էնք նայում դեպի ապագա և մենք ունենք հնարավորություններ հաղթելու էստոնացիներին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel