Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.02.2009

Սեֆտոն Պերի` ՈՒԵՖԱ-ի Արտոնագրման բաժնի համեմատական վերլուծությունների պատասխանատու

Հայաստանում գտնվում էր ՈՒԵՖԱ-ի լիցենզավորման բաժնի համեմատական վերլուծությունների պատասխանատու Սեֆտոն Պերին, ով ժամանել էր Երևան ՀՖՖ ակումբների լիցենզավորման համակարգի ստուգման և համակարգում ներգրավված աշխատակիցների ու ակումբների ներկայացուցիչների համար սեմինար անցկացնելու նպատակով:
Ստորև ներկայացնում ենք պ-ն Պերիի հարցազրույցը, որը նա տվել ՀՖՖ պաշտոնական կայքին

ՀԱՐՑ - Եթե ակումբների արտոնագրմանն անծանոթ մեկը Ձեզ հարցնի դրա մասին, ինչկպատասխանեիք: Ինչպես կնկարագրեիք այս հարցը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Իրականում ինձ շատ են տալիս այդ հարցը եւ հեշտ չէ գտնել դրա պատասխանը (ծիծաղում է): Ես կցանկանայի նշել նվազագույն հիմքերի բարձրացման մասին, ինչը պետք է ապահովի ակումբների կողմից պրոֆեսիոնալիզմի նվազագույն մակարդակի ապահովումը: Ասելով «պրոֆեսիոնալիզմ» ես նկատի չունեմ, որ ամեն ինչ պետք է պարտադիր կազմակերպված լինի ողջ աշխատանքային օրվա վճարումով, այլ նկատի ունեմ աշխատանքների կատարումը, իրականացումը, որակը: Կառավարելով ձեր ընտանիքը` դուք վերահսկում եք գումարների մուտքն ու ելքը, վերահսկում եք, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա եւ լավ կազմակերպվի: Նույնը կարելի է ասել ակումբների մասին:

ՀԱՐՑ – Ինչպիսին է ակումբների արտոնագրման ապագայի վերաբերյալ ձեր ընդհանուր պատկերացումները: Կկիրառվեն նոր չափանիշներ: Օրինակ, ֆուտզալ կամ կանանց ֆուտբոլ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Նախ եւ առաջ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի ՈՒԵՖԱ-ի Ուղեցույցի 2-րդ տարբերակը (իսկ Հայաստանում` ՀՖՖ-ի Ուղեցույցի 3-րդ տարբերակը) ճիշտ կիրառվի մոտակա մի քանի տարվա ընթացքում (դա հատկապես վերաբերում է փոքր ակումբներին)` համոզվելու համար, որ նոր չափանիշները ճիշտ են ներկայացվել: Ես կարծում եմ, որ ազգային մակարդակով ազգային ասոցիացիան կարող է կիրառել ցանկացած չափանիշ, որը կօգնի խաղի բարելավմանը: ՈՒԵՖԱ-ի արտոնագրման մակարդակով մենք լիովին նոր չափանիշի կիրառման կողմնակից չենք: Որոշ դեպքերում դուք կարող եք ակումբներից պահանջել ունենալ 5 մանկապատանեկան թիմ 4-ի փոխարեն (ինչպես դա Հայաստանում է), բայց լիովին նոր չափանիշ բարդության մեջ կգցի նրանց: Բացի այդ, դա միանշանակ անարդար կլինի ձեր ակումբների նկատմամբ, եթե նրանք չկարողանան մասնակցել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին այն պատճառով, որ չեն կատարել մի չափանիշի պահանջ, որը չեն կատարել այլ ակումբներ, որոնք մասնակցում են այդ մրցաշարերին: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ունենալ 2 տիպի արտոնագիր` ազգային եւ ՈՒԵՖԱ-ի:

ՀԱՐՑ – ՈՒԵՖԱ-ն վերջերս լույս ընծայեց ակումբների արտոնագրմանը վերաբերող նոր փաստաթուղթ, այս անգամ` ակումբների արտոնագրման կանոնակարգ: Ինչն էր դրա նպատակը: Ինչում է կայանում այս կանոնակարգի եւ նախորդ Ուղեցույցի տարբերությունը: Ինչն էր «Ուղեցույցի» վերանվանման պատճառը:
ՊԱՏԱՍԽԱՆ - Այն արձանագրեց կատարված փոփոխությունները: Փոփոխության ենթարկված միակ չափանիշը` դա հակառասիստական քաղաքականության տեղափոխումն է առաջավոր փորձի հատվածից տեղափոխվեց պարտադիր պահանջների ցանկ: Մենք փորձեցինք իրերը հեշտացնել: Այնպես որ այժմ մենք ունենք համեմատաբար փոքր 68-էջանոց փաստաթուղթ, որն իր մեջ պարունակում է կանոններն ակումբների համար եւ հիմնական ընթացակարգը:Ապագայում մենք երեւի թե կրկին կզարգացնենք համակարգը, բայց մենք փորձեցինք պարզություն մտցնել դրանում: Բացի այդ, հիմա ավելի հեշտ է կարգապահական մարմինների համար, քանի որ այժմ նրանց այլեւս հարկավոր չէ սպասել 2-3 փուլ: Այն նաեւ փոխկապակցված է վերջին 2-3 տարիներին ՈՒԵՖԱ-ի կողմից թողարկված ծարայողական գրությունների հետ: Այնպես որ ես հույսով եմ, որ այս փաստաթուղթն ամեն ինչ փոքր ինչ հեշտացրեց: Իսկ նախկին Ուղեցույցը պարունակում էր խորհրդատվականներ արտոնագրողին, պահանջներ ակումբներին եւ այլն: Օրինակ, 3 տարվա կանոնը (ակումբը, որպես իրավաբանական անձ, պետք է լինի իր ազգային ասոցիացիայի անդամ առնվազն 3 տարի):

ՀԱՐՑ – Ինչ վերաբերում է այդ կանոնին… Հայաստանում առկա են ակումբներ, որոնք փաստացիորեն լուծարված են, բայց դեռ գոյություն ունեն որպես իրավաբանական անձ: Եթե հայտնվի նոր հովանավոր, եւ այդ ակումբն 1-ին կամ 2-րդ մրցաշրջանների ընթացքում նվաճի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք, արդյոք, ՈՒԵՖԱ-ն թույլ կտա այդ ակումբին մասնակցել իր մրցաշարերին թե դա կդիտվի որպես 3 տարվա կանոնի խախտում:
ՊԱՏԱՍԽԱՆ – Իհարկե, մենք լրջագույնս կդիտարկենք հացը, եւ առաջին հերթին արտոնագրողը (ազգային ասոցիացիան) պետք է մանրամասն տեղեկացնի մեզ, որպեսզի մենք տիրապետենք ողջ կարեւորագույն տեղեկատվությանը: Դրանից հետո մենք քննության կառնենք հարցը: Եթե ակումբը խուսափում է պարտքերի վճարումից, հարկային մարմիններից, մատակարարներից, նա, իհարկե, խախտում է 3 տարվա կանոնը: Սակայն եթե մենք տեսնում ենք, որ այն պահպանվել է որպես իրավաբանական անձ, կատարում է ընկերության իրավունքներն ու պարտականությունները, այդ դեպքում մենք կնախընտրենք, որպեսզի դուք ձեր վրա վերձնեք հին, այլ ոչ թե նոր ակումբի կառավարումը: Այդ դեպքում էլ 3 տարվա խնդիրը դեռ առկա կլինի, սակայն այս դեպքում կստացվի, որ ակումբը համապատասխանում է այդ կանոնին:

ՀԱՐՑ – Հարց, որը ամենաշատն է հուզում հայկական ակումբներին: Ինչն էր պատճառը, որ ՈՒԵՖԱ-ն որոշեց կիրառել Աուդիտի Միջազգային Ստանդարտը (ԱՄՍ) եւ Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտը (ՖՀՄՍ) ազգայինների փոխարեն: Հնարավոր է տրամադրել որոշակի արտոնություններ այնպիսի փոքր ակումբների, ինչպիսիք հայկականն են, որոնք չեն ծավալում այնպիսի լայնածավալ գործունեություն, ինչպես ակումբներն Իսպանիայում կամ Անգլիայում:
ՊԱՏԱՍԽԱՆ – Նախ եւ առաջ անհրաժեշտ է տարբերել Աուդիտի Միջազգային Ստանդարտը եւ Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտը:
Մեր պահանջն ՖՀՄՍ-ի վերաբերյալ այն էր, որ մենք ցանկանում էին, որպեսզի ակումբները ներկայացնեն հաշվետվություններն ըստ ազգային պահանջների: Եվ շատ երկրներում այդպես էլ կա: Ակումբները չեն ներկայացնում հաշվետվություններ ըստ ՖՀՄՍ-ի: Երբ մենք քննության էին ենթարկում ՀՖՖ-ի ներկայիս Ուղեցույցի նախագիծը, մենք նշել էինք ըստ ազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտի աշխատանքի հնարավորության մասին: Ցավոք սրտի, ազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտի զարգացումը չընթացավ այնքան արագ, որպեսզի հնարավոր լիներ կիրառել այն Ուղեցույցում: Այդ իսկ պատճառով մենք կայացրեցինք որոշում, ըստ որի, ցավոք սրտի, անհրաժեշտ էր ՖՀՄՍ-ի կիրառումը: Դա, իհարկե, չի նշանակում, որ հետագայում, ազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտի զարգացման եւ բարելավման պարագայում մենք թույլ չենք տա հայկական ակումբներին վերադառնալ ազգային ստանդարտներին:
Ինչեւիցէ, հայկական ակումբները միայնակ չեն: Եվրոպայում ակումբների արտոնագրմանը մասնակցած 630 ակումբներից միայն 116-ն ունի 5 միլլիոն եվրոն գերազանցող եկամուտ: Այնպես որ հայկական ակումբները ոչինչով չեն տարբերվում Ուելսի, Հյուսիսային Իրլանդիայի կամ Ֆարերյան կղզիների ակումբներից: Դա շատ դժվար է եւ մենք գիտակցում ենք, որ դա արժի բավականին մեծ գումար: Ցավոք սրտի, դա այն նվազագույն մակարդակն է, որի անհրաժեշտությունը մենք ունենք, քանի որ ֆինանսական հաշվետվությունները ողջ ֆինանսական չափանիշի հիմքն են: դա մի բան է, որը մենք կիրառեցիքն ամենավերջում:

ՀԱՐՑ – ՈՒԵՖԱ-ի Արտոնագրման բաժնում Դուք պատասխանատու եք benchmarking-ի (համեմատական վերլուծությունների) համար: Ինչ է այն իրենից ներկայացնում: Ինչու±մն է դրա նպատակը:
ՊԱՏԱՍԽԱՆ – Այո, իմ պատասխանատվության տակ մտնող հարցերից մեկն էլ դա է: “Benchmarking”-ը համարվում է ակումբների արտոնագրման համակարգի պաշտոնական նպատակներից մեկը: Նպատակն է` ապահովել եվրոպական ֆուտբոլի տեսությունը` ֆուտբոլի ընթացքի, դրա կառուցվածքի, ֆինանսների, սեփականության հարցերում, քանի որ միակ տեղեկատվությունը, որ դուք կարող եք ստանալ եվրոպական ֆուտբոլի վերաբերյալ` դա հանդիսատեսների քանակն է, արդյունքը, լիգաների փաստաթղթեր, բայց ոչ որեւէ կարեւորագույն տեղեկատվություն, այդ թվում ֆուտբոլային գերտերություններում: Այնպես որ գաղափարն էր արտոնագրման միջոցով կիրառել ստացված տեղեկատվությունը, որը կարող է զգալիորեն բարելավել տեղեկացվածությունը ֆուտբոլի մասին եւ գուցէ օժանդակի ազգային ասոցիացիաներին տեղեկացնել իրենց ակումբերին այն մասին, թե որտեղ են նրանք գտնվում: Օրինակ, տարբեր երկրներում ակումբների իրավաբանական ձեւերի վերաբերյալ:

ՀԱՐՑ – Իսկ հիմա եկեք զրուցենք անգլիական ֆուտբոլի մասին (Սեֆտոն Պերրին ազգությամբ անգլիացի է - ԽՄԲ.)
ՊԱՏԱՍԽԱՆ – Բարի

ՀԱՐՑ – Ինչպես Դուք կգնահատեիք անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանը:
ՊԱՏԱՍԽԱՆ – Աղյուսակի թե վերին թե ստորին հատվածում բավականին խճճված իրավիճակ է: Պարզ է, որ ամենահարուստ ակումբը` ՚Մանչեսթեր Յունայթեդըՙ, առջեւում է: Նրանք ունեն Եվրոպայի ամենաթանգ խաղացողներին, իսկ նրանց մարզիչը արդեն երկար ժամանակ է ղեկավարում թիմը: Սակայն այս տարի ՚Լիվերպուլըՙ այս տարի բավականին մոտ է նրանց` հետապնդելով ՚Մանչեստերինՙ առանց իրենց սեփական առաջատար Ֆերնանդո Տորրեսի, որը խաղում է ընդամենը մրցաշրջանի կեսից: Հիմա նա վերադարձել է, եւ ես ակնկալում եմ բավականին հետաքրքիր պայքարչեմպիոնի տիտղոսի համար «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Լիվերպուլի» միջեւ, սակայն լավ կլինի եթե այս անգամ փոփոխություն տեղի ունենա, այսինքն ՚Լիվերպուլը» հաղթի:

ՀԱՐՑ – Որն է Ձեր սիրած թիմը եւ ինչու:
ՊԱՏԱՍԽԱՆ – Իրականում, ես չեզոք եմ, բայց ես սիրում եմ մի թիմ, որը կարմիր համազգեստով հանդես է գալիս Մանչեստերից Արեւմուտք (ծիծաղում է): Ես միշտ եղել եմ «Լիվերպուլի» երկրպագու: Ինձ դուր է գալիս նրա թիմային ոգին: Ինձ դուր է գալիս այն, թե ինչպես է թիմը պայքարում, շատ աշխատասեր խաղացողներ, աստղերի եւ աստղայնության բացակայություն, թիմ: Թիմն ավելի կարեւոր է քանց թե անհատ խաղացողները:

ՀԱՐՑ – Որոնք են ԵՎՐՈ-2008-ում Անգլիայի հավաքականի չմասնակցության պատճառներն ու հետեւանքները:
ՊԱՏԱՍԽԱՆ – Հիմնական պատճառը կայանում է եվրոպական ֆուտբոլի մակարդակի բարձրացման մեջ: Դա վերաբերում է մարզչության որակին, աստղերի հայտնաբերմանը, կայունությանը: Նույնիսկ փոքր երկրներում այն ներկայումս անհամեմատ ավելի բարձր է քանց թե նախկինում: Այնպես որ հեշտ խաղեր այլեւս չկան: Վերջիվերջո, Անգլիան գտնվքւմ էր մի խմբում Խորվաթիայի եւ Ռուսաստանի հավաքականների հետ, որոնք Եվրոպայի լավագույն թիմերի ցանկում էին: Խորվաթիան հաղթեց ԵՎՐՈ-2008-ի եզրափակիչ հանդիպման մասնակցին, իսկ Ռուսաստանը հաղթեց բազմաթիվ թիմերի: Այնպես որ դա որոշակիորեն դժբախտ խումբ էր: Այնպես որ ձեւավորվել եվրոպական սպորտային ժողովրդավարության մոդել` որակավորման փուլն անցնում է այն թիմը, ով հաղթում է Անգլիային:

ՀԱՐՑ – Ոմանք կարծում են, որ դրա պատճառներից մեկն էլ Սթիվ Մակլարենն էր (Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը – ԽՄԲ.):
ՊԱՏԱՍԽԱՆ – Նախ եւ առաջ նա շատ հաջող հանդես է գալիս ներկայումս: Նա շատ հարգված է հոլանդական լիգայում եւ նրա թիմը ներկայումս ընթանում է 2-րդ տեղում: Ես կարծում եմ, որ շատ զգալի ճնշում էր գալիս Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից, որը հանդիսանում է ամենահարուստ ասոցիացիան: Այնպես որ ճնշումն ահռելի էր:

ՀԱՐՑ – Ինչ եք կարծում, նրանք ավելի հաջո±ղ են հանդես գալիս Ֆոբիո Կապելլոյի գլխավորությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Գուցե այս անգամ նրանք ավելի հեշտ խմբում են, բայց միանշանակ այս պահի դրությամբ նրանց արդյունքները շատ լավն են:

ՀԱՐՑ – Ինչու եք Դուք սիրում ֆուտբոլը:
ՊԱՏԱՍԽԱՆ – Ես շատ եմ սիրում այլ մարզաձեւերը նույնպես, բայց No1-ը ֆուտբոլն է: Իմ ծնողները նույնպես ֆուտբոլ են սիրում, իսկ ես միշտ սիրել եւ խաղալ, եւ դիտել ֆուտբոլ: Դա այնքան պարզ խաղ է: Դու կարող ես լինել նիհար, կարող ես լինել բարձրահասակ եւ միեւնույն է խաղալ ֆուտբոլ: Փիթեր Քրաուչ եւ Դիեգո Մարադոնա (ծիծաղում է): Այնպես որ յուրաքանչյուրը կարող է խաղալ ֆուտբոլ: Ֆուտբոլն ինձ համար No 1-ն է, քանի որ այն ունի խորացված կապեր երկրների մշակույթների հետ:

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի անձնակազմը

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel