20.02.2009
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքի խաղաց բուլղարացիների հետ
Փետրվարի 19-ին բուլղարական Վառնա քաղաքում մեկնարկեց ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական խմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականը առաջին հանդիպումը անցկացրեց տանտերերի հետ: Լարված պայքարում անցած հանդիպումը ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Բուլղարացիները խաղասկզբում բացեցին հաշիվը, սակայն 3 րոպե անց Վլադիմիր Մխիթարյանը հավասարեցրեց այն, իսկ խաղակեսի վերջում Արմեն Դանիելյանը առաջ մղեց մեր թիմին: Երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ` բուլղարացիների կատարմամբ: Ավելորդ չէ նշել, որ մեր թիմը հնարավորություն ուներ հաղթանակ տանել, սակայն Գրիգոր Կապուկրանյանը չիրացրեց 10-մետրանոց հարվածը:
Այսօր, փետրվարի 20-ին մեր մրցակիցը կլինի խմբի առաջատարը` Լատվիայի հավաքականը, որը 5:0 հաշվով պարտության մատնեց էստոնացիներին:
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ