16.03.2009
Փոփոխություններ 2009 թվականի ՀՀ Գավաթի խաղարկության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը 2009 թվականի ՀՀ Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները`
- եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարտի 17-ին կայանալիք «Փյունիկ» - «Կիլիկիա» հանդիպումը նախապես հայտարարված Երևանի «Նաիրի» մարզադաշտի փոխարեն տեղի կունենա Երևանի «Բանանց» մարզադաշտում:
- եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարտի 17-ին կայանալիք «Ուլիս» - Գանձասար հանդիպումը նախապես հայտարարված Երևանի «Միկա» մարզադաշտի փոխարեն կկայանա Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում:
- եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարտի 18-ին կայանալիք «Բանանց» - «Արարատ» հանդիպումը նախապես հայտարարված Երևանի «Նաիրի» մարզադաշտի փոխարեն տեղի կունենա Երևանի «Բանանց» մարզադաշտում:
2009 թվականի ՀՀ Գավաթի խաղարկության ¼ եզրափակչի բոլոր առաջին խաղերը տեղի կունենան ժամը 15:00-ին: