17.03.2009
Հայտնի են Հայաստանի կանանց ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 17-ին շվեյցարական Նյոն քաղաքում, տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի Կանանց Աշխարհի Գավաթի որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի ու Սլովենիայի ընտրանիները:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի կանանց ազգային հավաքականի խաղացանկը`
19.09.09 Հայաստան – Ֆինլանդիա
24.10.09 Հայաստան – Իտալիա
28.10.09 Հայաստան – Սլովենիա
21.11.09 Ֆինլանդիա – Հայաստան
25.11.09 Իտալիա – Հայաստան
27.03.10 Սլովենիա – Հայաստան
31.03.10 Պորտուգալիա – Հայաստան
25.08.10 Հայաստան - Պորտուգալիա