Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.04.2009

Մեդիա սեմինար ՀՖՖ-ում

Ապրիլի 23-ին ՀՖՖ Լրատվական և Արտոնագրման բաժինների համատեղ ջանքերով անցկացվեց սեմինար-նիստ ակումբների ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատուների համար:
Այն պայմանավորված էր ինչպես ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման Ուղեցույցերի պահանջով, այնպես էլ ակումբների և նրանց լրատվական ծառայությունների հետ հնարավորինս սերտ կապեր ունենալու ՀՖՖ-ի քաղաքականությամբ:
Նիստը վարում էին ՀՖՖ Լրատվական բաժնի պետ Գեորգի Մաթևոսյանն ու Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը: Որպես փորձագետներ սեմինարին էին հրավիրվել ՀՖՖ նախկին մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը («Արարատբանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի գծով պատասխանատու), լրագրող Աշոտ Մարտիրոսյանը («Ֆուտբոլ+» շաբաթաթերթ) և ֆոտոլրագրող Հակոբ Բերբերյանը:
Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին ակումբների մամուլի քարտուղարների գործունեությանը վերաբերող բազմաթիվ երկուստեք հետաքրքրություն ներկայացվող հարցեր: Դրանք էին`
- մամուլի քարտուղարների գործառույթներ,
- աշխատանքային պայմաններ,
- գովազդ և PR,
- ֆոտոլրագրություն
- ակումբ–ՀՖՖ հարաբերություններ,
- և այլն:

Սեմինարը ամփոփեց ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը` նշելով, որ սեմինարի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնց կիրառումը զգալիորեն կբարելավի ակումբների մամուլի ծառայությունների գործունեությունը, ազգային ասոցիացիայի և ակումբների համագործակցությունը, և հայկական ակումբային ֆուտբոլի մատուցումը ֆուտբոլային հանրությանը:
Սեմինար-նիստի մասնակիցները եկան այն համաձայնության, որ այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ամենամսյա հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ:
Ավարտից հետո սեմինարի մասնակից մամուլի քարտուղարներին շնորհվեցին հավաստագրեր:

       

   

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel