29.04.2009
Փոփոխություններ Հայաստանի առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Միկա-2» թիմն այսուհետ իր` 2009 թվականի Հայաստանի առաջնության Առաջին խմբի բոլոր տնային հանդիպումներn Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում, իսկ որպես պահեստային մարզադաշտ նախատեսված է օգտագործել Արարատի «Այգ» մարզադաշտը: Միևնույն ժամանակ, մայիսի 1-ին կայանալիք «Միկա-2» - «Բանանց-3» Հայաստանի առաջնության Առաջին խմբի 4-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա Արարատի «Այգ» մարզադաշտում:
Մայիսի 3-ին կայանալիք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 6-րդ տուրի «Ուլիս» - «Բանանց» հանդիպումն Երևանի «Միկա» մարզադաշտի փոխարեն տեղի կունենա Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում: