Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.05.2009

Սեմինար-հանդիպում ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուների համար

Մայիսի 20-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուների համար, որին նաև մասնակցում էին ակումբների գործադիր տնօրենները և Երևանի ոստիկանության ներկայացուցիչները: Սեմինարը վարում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի և անվտանգության բաժնի պետ Թիերի Ֆավրը և Դորտմունդի ոստիկանապետ ու ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող խաղերի անվտանգության պատասխանատու Միքայել Քյուխենբեքերը:
Ըստ ՀՖՖ ակումբների արտոնագրման ուղեցույցի կադրային և վարչական չափանիշի P. 04 պահանջի ` ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուները պետք է ունենան համապատասխան որակավորում:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր և խնդիրներ` նվիրված թե′ տեղական, թե′ միջազգային խաղերի կազմակերպման և անցկացման ժամանակ տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ: Ակումբների ներկայացուցիչներին տրվեցին խորհրդատվականներ խաղերի անցկացման ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով: Տրամադրվեցին բազմաթիվ նյութեր, և ցուցադրվեցին տեսահոլովակներ, որոնք օգնեցին մասնակիցներին հստակ և գործնական պատկերացում ունենալ հնարավոր և ակնկալվելիք միջադեպերի ու դրանցից խուսափելու ճանապարհների վերաբերյալ:
Սեմինար-հանդիպման արդյունքում Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի բոլոր ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուներին կշնորհվեն համապատասխան հավաստագրեր:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel