Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.05.2009

Եվրագավաթներին Հայաստանը կներկայացնի 4 թիմ

Այս տարի եվրագավաթներին Հայաստանը ներկայացնելու է չորս թիմ` «Փյունիկը»` Չեմպիոնների Լիգայի, «Գանձասարը», «Միկան» և «Բանանցը»` Եվրոպայի Լիգայի խաղարկություններում: Ըստ օրերս հրապարակված ՈՒԵՖԱ-ի 2009/10 թվականների մրցաշրջանի ակումբային մրցաշարերի կանոնակարգի` Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մասնակցելու է Չեմպիոնների Լիգային որակավորման երկրորդ փուլից: «Բանանց» և «Միկա» ակումբները կսկսեն պայքարը Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին, իսկ «Գանձասարը»` երկրորդ փուլերից: Բանն այն է, որ հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի երկրների ակումբային դասակարգման աղյուսակը, հայկական ակումբներից Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլից մեկնարկելու իրավունք է ստանում այն ակումբը, որը դարձել է Հայաստանի գավաթակիր: Այն պարագայում, եթե գավաթակիրն արդեն իրավունք է ձեռք բերել մասնակցելու Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, ապա այդ ուղեգիրը միանգամից բաժին է հասնում այն ակումբին, որը ներքին առաջնությունում զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Ինչպես հայտնի է, Հայաստանի 2008 թվականի արծաթե մեդալները նվաճել էր «Արարատ» ակումբը, որը, չբավարարելով արտոնագրման համակարգի պահանջները, չստացավ 2009/10 թվականների մրցաշրջանում եվրոգավաթներին մասնակցելու իրավունք, ուստի, համապատասխանաբար, Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլից կմեկնարկի «Գանձասար» ակումբը, որը 2008 թվականի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel