Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.05.2009

Սերիցլևը հրապարակեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի երիտասրդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հրապարակեց Մ 21 տարեկանների ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հունիսի 5-ին և 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներին: Հայաստանի երիտասարդական ընտրանին հունիսի 1-ից 4-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կացնակցնի «Հանրապետական» մարզադաշտում, ապա հունիսի 4-ին` Երևանի ժամանակով 09:15-ին, կմեկնի Ցյուրիխ, որտեղից էլ կուղևորվի Վիլ քաղաք: Հիշեցնենք, որ Շվեյցարիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին Երևանի ժամանակով 23:00-ին Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում: Հանդիպումը կսպասարկի Սերբիայի մրցավարական բրիգադը` Բոշկո Յովանետիչի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի հունիսի 6-ին` Երևանի ժամանակով 20:35-ին, և կշարունակի նախապատրաստվել արդեն Թուրքիայի երիտասարդական ընտրանու հետ հանդիպմանը: Հայաստան – Թուրքիա Մ 21 տարեկանների հավաքականների հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին: Այս խաղը կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը` Կրիստոֆ Վիրանի գլխավորությամբ:
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 2-րդ խմբում որտեղ հանդես են գալիս նաև Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի և Էստոնիայի երիտասարդական ընտրանիները:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.

Դարպասապահներ`

Գևորգ Պրազյան («Արարատ»)
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`


Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)
Արտակ Յեդիգարյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ`

Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Հիրաչ Յագան («Ստանդարտ», Բելգիա)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)
Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)
Արտակ Դաշյան («Բանանց»)

Հարձակվողներ`

Միհրան Մանասյան («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԵ», Բելառուս)
Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)
Հրանտ Գևորգյան («Բանանց»)


Հայաստանի երիտասարդական հավաքականի ծրագիրը (Երևանի ժամանակով)

01.06.09 17:00 մարզում «Հանրապետական» մարզադաշտում
02.06.09 10:00 մարզում «Հանրապետական» մարզադաշտում
03.06.09 10:00 մարզում «Հանրապետական» մարզադաշտում (փակ մարզում)
04.06.09 09:15 մեկնում Շվեյցարիա
              22:30 մարզում «Բերգհոլց» մարզադաշտում
05.06.09 23:00 Շվեյցարիա – Հայաստան Մ 21 տարեկանների հանդիպում
06.06.09 20:35 ժամանում Երևան
07.06.09 10:00 մարզում «Հանրապետական» մարզադաշտում (փակ մարզում)
08.06.09 10:00 մարզում «Հանրապետական» մարզադաշտում
09.06.09 20:00 Հայաստան – Թուրքիա Մ 21 տարեկանների հանդիպում

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel