Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.06.2009

Եվրոպայի Մ 21 տարեկանների առաջնություն. Շվեյցարիա – Հայաստան 2:1

Հունիսի 5-ին Հայաստանի երիտասարդական հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մրցակիցը Շվեյցարիայի երիտասարդական հավաքականն էր: Խաղը տեղի ունեցավ Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում: Առաջին րոպեներից տանտերերը շատ ակտիվ սկսեցին և արդեն 20-րդ րոպեին առջևում էին երկու գնդակի տարբերությամբ: Նախ 17-րդ րոպեին շվեյցարացիների կազմում աչքի ընկավ Էրեն Դերդիյոկը, իսկ 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Շկելզեն Գաշին: Աստիճանաբար մեր ընտրանուն հաջողվեց տիրել նախաձեռնությանը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպել, բայց կրճատել հաշիվն առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց: Երկրորդ կեսում ավելի ակտիվ էին արդեն մեր տղաները, իսկ 83-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռահար հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: 87-րդ րոպեին Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականը մնաց 10-ը հոգով. երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Միհրան Մանասյանը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 2:1 հաշվով Շվեյցարիայի երիտասարդական ընտրանու հաղթանակով:
Հիշեցնենք, որ արդեն հունիսի 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի իր երկրորդ հանդիպումը 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այս անգամ մեր թիմի մրցակիցը կլինի Թուրքիայի Մ 21 տարեկանների ընտրանին: Խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:

ՇՎԵՅՑԱՐԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ (Մ 21 տարեկաններ) 2:1

Վիլ, «Բերգհոլց» մարզադաշտ
Գլխավոր մրցավար`
Բոշկո Յովանետիչ (Սերբիա)
Գոլեր` Էրեն Դերդիյոկ, 17, Շկելզեն Գաշի, 20, Հենրիխ Մխիթարյան, 83

ՇՎԵՅՑԱՐԻԱ` Յանն Սոմեր, Յոնաս էլմեր, Իգոր Դյուրից, Ջոնաթան Ռոսինի, Գաետանո Բերարդի, Խավյեր Հոխշտրասեր, Ֆաբիան Ֆրայ (Ֆրանկ Ֆելտշեր, 89), Շկելզեն Գաշի (Ադիլսոն Տավարես, 72), Էրեն Դերդիյոկ (Մարիո Գավրանովիչ, 64), Ֆաբիան Լուստենբերգեր, Ադրիան Նիկչի:

Պահեստայիններ` Կևին Ֆիկենչեր, Գենսերիկս Կուսունգա, Սերկան Սահին, Դանիել Պավլովիչ:

Գլխավոր մարզիչ` Պյեր-Անդրե Շուրման


ՀԱՅԱՍՏԱՆ` Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Անդրիկյան, Գագիկ Դաղբաշյան, Կարեն Խաչատրյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Դաշյան, Էդգար Մալաքյան (Գևորգ Ղազարյան, 46), Դավիթ Մանոյան (Միհրան Մանասյան, 80), Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Գոհարյան:

Պահեստայիններ` Գևորգ Պրազյան, Արտաշես Առաքելյան, Արտակ Յեդիգարյան, Լևոն Հայրապետյան, Սարգիս Կարապետյան:

Գլխավոր մարզիչ` Ֆլեմինգ Սերիցլև

Զգուշացումներ` Ֆաբիան Ֆրայ, 40, Էրեն Դերդիյոկ, 45, Հովհաննես Գոհարյան, 58, Կարեն Խաչատրյան, 60,  Միհրան Մանասյան, 83, 87
Հեռացում` Միհրան Մանասյան, 87


ON-LINE

Հանդիպումը մեկնարկած է...

Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը որոշակի առավելություն ունի հանդիպման սկզբում:

11-րդ րոպե` Հովհաննես Գոհարյանը հակագրոհի արդյունքում հարվածեց: Հարվածը շեղ էր:

Շվեյցարիայի հավաքականը շարունակում է մեծ ուժերով գրոհել:

16-րդ րոպե` Էդվարդ Հովհաննիսյանը փրկում է դրությունը Էրեն Դերդիյոկի հարվածից հետո:

17-րդ րոպե` ԳՈԼ (1:0). Շվեյցարիայի հավաքականի կազմում հաշիվը բացեց Էրեն Դերդիյոկը:

20-րդ րոպե` ԳՈԼ (2:0). Տանտերերի կազմում հաշիվը կրկնապատկեց Շկելզեն Գաշին:

23-րդ րոպե` Շվեյցարիայի հավաքականի հարձակվողի հարվածից հետո Կառլեն Մկրտչյանը գնդակը հանեց դատարկ դարպասից:

27-րդ րոպե` Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

29-րդ րոպե` Հենրիխ Մխիթարյանը իրացնում է տուգանայինը: Հարվածը շեղ էր:

Մեր հավաքականի կազմում բավական ակտիվ է Հովհաննես Գոհարյանը, սակայն դեռ անարդյունք:

40-րդ րոպե` Շվեյցարիայի երիտասարդականի կազմում զգուշացվեց Ֆաբիան Ֆրայը:

44-րդ րոպե` Տանտերերի հերթական հարվածից հետո հաջող խաղաց դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը:

45-րդ րոպե` Շվեյցարիայի երիտասարդականի կազմում դեղին քարտ ստացավ առաջին գոլի հեղինակ Էրեն Դերդիյոկը:

Առաջին կեսն ավարտված է:

Երկրորդ կեսը սկսված է...

46-րդ րոպե` Փոփոխություն Հայաստանի երիտասարդականի կազմում. Էդգար Մալաքյանին փոխարինեց Գևորգ Ղազարյանը:

47-րդ րոպե` Հենրիխ Մխիթարյանի ուժգին հարվածից հետո մրցակցի դարպասապահը հեռացրեց վտանգը:

48-րդ րոպե` Մխիթարյանի ու Գոհարյանի կազմակերպած գրոհի արդյունքում Հենրիխը դուրս եկավ հարվածային դիրք, բայց նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:

Հայաստանի հավաքականը շատ ակտիվ է գործում երկրորդ խաղակեսում:

64-րդ րոպե` Փոփոխություն Շվեյցարիայի հավաքականի կազմում. Էրեն Դերդիյոկին փոխարինեց Մարիո Գավրանովիչը:

66-րդ րոպե` Հարված Արթուր Յուսպաշյանի կատարմամբ: Կրկին ապարդյուն:

72-րդ րոպե` Տեղի ունեցավ երկրորդ փոփոխությունը Շվեյցարիայի կազմում. Շկելզեն Գաշիին փոխարինեց Ադիլսոն Տավարեսը:

74-րդ րոպե` Տանտերերի հարձակվողի հարվածից հետո Էդվարդ Հովհաննիսյանը գնդակը հանեց անկյունային:

Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է տիրել նախաձեռնությանը:

80-րդ րոպե` Երկրորդ փոփոխությունը Հայաստանի երիտասարդականի կազմում. Դավիթ Մանոյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Միհրան Մանասյանը:

Հավասար խաղ է ընթանում: Փոքր-ինչ առավելություն ունեն մեր տղաները:

83-րդ րոպե` ԳՈԼ. (2-1). Հենրիխ Մխիթարյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը և կրճատեց հաշվի տարբերությունը:

83-րդ րոպե` Զգուշացվեց Միհրան Մանասյանը:

85-րդ րոպե` Փոխարինման դուրս ելած Մարիո Գավրանովիչը մեն մենակ դուրս եկավ Էդվարդ Հովհաննիսյանի դեմ, սակայն շեղ հարվածեց:

87-րդ րոպե` Միհրան Մանասյանը ստացավ խաղում իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:

89-րդ րոպե` Փոփոխություն Շվեյցարիայի երիտասարդական ընտրանու կազմում. Ֆաբիան Ֆրային փոխարինեց Ֆրանկ Ֆելտշերը:

Հանդիպումն ավարտված է: Ցավոք, Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց 1:2 հաշվով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel