Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.06.2009

Ավարտվեց 2008/09 թթ. մրցաշրջանի ֆուտզալի Հայաստանի առաջնությունը

Հունիսի 14-ին ավարտվեց ֆուտզալի Հայաստանի առաջնության 2008/09 թվականների մրցաշրջանի եզրափակիչ փուլը: Վերջին տուրում «Էրեբունին» պարտվեց «Եվրոպային» 3:5 հաշվով, «Թալ Գրիգն» առավելության հասավ «Արսենալ Նոր Նորքի» նկատմամբ 15:2 հաշվով, իսկ «Հրազդանը» 7-10 հաշվով զիջեց «Պոլիտեխնիկին»:
Վաստակելով 47 միավոր` «Էրեբունին» առաջին անգամ իր պատմության ընթացքում հռչակվեց ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոն: Արծաթե մեդալները նվաճեց «Թալ Գրիգը», իսկ մրցանակային եռյակը եզրափակեց անցած տարվա չեմպիոն «Պոլիտեխնիկը»:
Ֆուտզալի և կանանց կոմիտեի N 22 նիստի ընթացքում որոշվեց հաշվել ռմբարկուների խփած գոլերն այն թիմերին, որոնք վեցնյակում տեղ չեն զբաղեցրել: Այպիսով, ֆուտզալի Հայաստանի առաջնության 2008/09 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչվեց Կարեն Միքայելյանը («Պոլիտեխնիկ»), ով դարձել է 104 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում է Արմեն Գյուլամբարյանը («Արսենալ Նոր Նորք», «Էրեբունի»)` 88 գոլ, երրորդ տեղում` Վանիկ Ղազարյանը («Հրազդան»)` 46 գոլ, չորրորդ տեղում` Էդուարդ Հովհաննիսյանը («Արսենալ Նոր Նորք»)` 34 գոլ, հինգերորդ տեղում` Գրիգոր Կապուկրանյանը («Թալ Գրիգ»)` 31 գոլ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel