Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.07.2009

Մեկնարկեց Եվրոպայի Լիգայի 2009-2010թթ. մրցաշարը

Հուլիսի 2-ին մեկնարկեց Եվրոպայի Լիգայի 2009/10 թվականների մրցաշրջանի խաղարկության առաջին որակավորման փուլը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են «Բանանցը», «Միկան» և «Գանձասարը»:
«Գանձասարը» կսկսի պայքարը Եվրոպայի Լիգայում երկրորդ որակավորման փուլից, իսկ «Բանանցը» և «Միկան» այսօր երեկոյան անցկացրեցին իրենց առաջին հանդիպումները:
Նախ «Բանանցը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Բոսնիայի և Հերցեգովինայի «Շիրոկի Բրիեգ» թիմին և զիջեց 0:2 հաշվով: Հյուրերի կազմում աչքի ընկան Յուրե Իվանկովիչը 41-րդ րոպեին և Տիագո Ռոդրիգեսը 66-րդ րոպեին:
Այնուհետև «Միկան» ուժերը չափեց շվեդական «Հելսինգբորգի» հետ: «Օլիմպիա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 3:1 հօգուտ տան տերերի. շնորհիվ Հենրիկ Լարսոնի (2) և Էրիկ Սունդինի գոլերի: «Միկայից» աչքի ընկավ Ուլիսես Մոնտենեգրոն 66-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին:

ԲԱՆԱՆՑ – ՇԻՐՈԿԻ ԲՐԻԵԳ 0:2 (0:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Յան Յիլեկ (Չեխիա)

Գոլերը` Յուրե Իվանկովիչ, 41, Տիագո Ռոդրիգես, 66

ԲԱՆԱՆՑ` Ստեփան Ղազարյան, Հովհաննես Գրիգորյան, Դմիտրո Նազարենկո, Յարեմա Կավացիվ, Էդուարդ Կակոսյան, Նոա Կասուլե, Արթուր Ոսկանյան (Վոլոդիմիր Ռոմանենկո, 74), Արտակ Դաշյան, Սարգիս Նասիբյան (Նորայր Գյոզալյան, 46), Համլետ Մխիթարյան (Ժորա Ստեփանյան, 72), Սամվել Մելքոնյան:

Պահեստայիններ` Իհոր Լիտիվ, Արտակ Օսեյան, Գրիշա Խաչատրյան, Հովհաննես Համբարձումյան:

Գլխավոր մարզիչ`
Արմեն Գյուլբուդաղյանց

ՇԻՐՈԿԻ ԲՐԻԵԳ` Նիկոլա Մարիչ, Դիոգո Դոս Անխոս Սոուզա, Ռենատո Գոմիդես Ալվես, Յոսիպ Տոպիչ (Սլավկո Բրեկալո, 77), Յոսիպ Բարիշիչ, Դեյան Մարտինովիչ, Վագներ Լագո Սանտոս, Յուրե Իվանոկովիչ, Մարիո Լյուբիչ (Իվան Զովկո, 32), Բոշկո Պերաիցա (Տիագո Ռոդրիգես, 62), Դալիբոր Շիլիչ:

Պահեստայիններ` Դեյան Բանդովիչ, Մարիո Պինյուհ, Անտե Զուրակ, Վլադո Հրկաչ:

Գլխավոր մարզիչ`
Իվիցա Բարբարիչ

Զգուշացում` Դեյան Մարտինովիչ, 78




Խաղից հետո

Արմեն Գյուլբուդաղյանց, «Բանանց» թիմի գլխավոր մարզիչ


«Խաղասկզբում շատ լարված էինք խաղում, հետզհետե առաջին խաղակեսի ընթացքում խաղը շտկեցինք, սակայն հակառակորդի դարպասի մոտ սրություն չկար: Ունեցանք ընդամենը մեկ գոլային պահ: Երկրորդ խաղակեսում փորձեցինք հետ բերել կորցրածը, սակայն դա մեզ անել չհաջողվեց: Հակառակորդը շատ կազմակերպված և գրագետ ֆուտբոլ խաղաց»:
«Պատասխան հանդիպումը պատվի հարց է, և կաշխատենք լավ խաղ ցույց տալ: Իմ խորին համոզմամբ այս կարգի խաղերը կնպաստեն մեր երիտասարդ ֆուտոբլիստների վարպետության աճի վրա»:

Իվիցա Բարբարիչ, «Շիրոկի Բրիեգ» թիմի գլխավոր մարզիչ

«Այս հանդիպումից առաջ մենք դիտել էինք մեկ խաղ «Բանանցի» մասնակցությամբ, և ես հարգանքով եմ վերաբերվել մեր այսօրվա հակառակորդին: Մեզ հաջողվեց չեզոքացնել դաշտի տերերի գրոհները և արդյունքի հասնել շնորհիվ լավ խաղային կարգապահության և հստակ կատարած առաջադրանքների: Մենք հաղթեցինք 2:0 հաշվով, սակայն ես չեմ համարում որ պայքարը ավարտված է, և պատասխան հադիպմանը մենք պատրաստվելու ենք ամենայն լրջությամբ»:


ՀԵԼՍԻՆԳԲՈՐԳ-ՄԻԿԱ 3:1 (0:0)

Հելսինգբորգ, «Օլիմպիա» մարզադաշտ
Մրցավար` Շտեֆան Մեսներ (Ավստրիա)

Գոլերը` Հենրիկ Լարսոն, 50, 86, Էրիկ Սունդին, 90+2 – Ուլիսես Մոնտենեգրո, 66

ՀԵԼՍԻՆԳԲՈՐԳ` Պեր Հանսոն, Ադամա Տամբուրա, Մարկուս Հոլգերսոն (Էրիկ Վալշտեդտ, 46), Կրիստոֆեր Անդերսոն (Ռասմուս Յունսոն, 36), Մարկուս Նիլսոն, Յոել Էքստրանդ, Էրիկ Սունդին, Մարկուս Լանց, Մարկուս Բերգհոլց (Անդրեաս Լանդգրեն, 74), Ռենե Մակոնդելե, Հենրիկ Լարսոն:

Պահեստայիններ` Դանիել Անդերսոն, Հանու Պատրոնեն, Ֆրեդրիկ Սվանբեկ, Մատիաս Ունկարի:

Գլխավոր մարզիչ`
Բո Նիլսոն

ՄԻԿԱ` Արթուր Հարությունյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Գևորգ Պողոսյան, Նիկիտա Ֆուրսին, Արմեն Պետրոսյան, Պեդրո Լոպես, Հրաչյա Միքայելյան (Արա Հակոբյան, 85), Ուլիսես Մոնտենեգրո, Աղվան Մկրտչյան, Էդնեյ դե Օլիվեյրա, Բոտի Դեմել (Նարեկ Բեգլարյան, 88):

Պահեստայիններ` Արմեն Ֆիշյան, Ստեփան Հակոբյան, Վիգեն Համբարձումյան, Մաքսիմ Մորոզով, Իրակլի Ցանավա

Գլխավոր մարզիչ` Սամվել Դարբինյան

Զգուշացումներ`
Նիկիտա Ֆուրսին, 42, Պեդրո Լոպես, 59, Էրիկ Սունդին, 88

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel