Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.07.2009

Հայտնի դարձան «Էրեբունիի» մրցակիցները ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում

Հուլիսի 2-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ուենցավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009-2010 մրցաշրջանների նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» ընդգրկվեց նախնական փուլի F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «ԱՍԱ» Թել Ավիվ (Իսրայել), «Օլ Սթարզ Վիներ Նեուշտադտ» (Ավստրիա) և «Հվոտ» (Իսլանդիա) թիմերը: Խմբային մրցաշարը տեղի կունենա Ավստրիայում` օգոստոսի 15-ից 23-ը: Գլխավոր փուլ դուրս են գալիս խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը:
Խմբում առաջին տեղը գրավելու դեպքում «Էրեբունին» կընդգրկվի գլխավոր փուլի 6-րդ խմբում, որտեղ հանդես կգա «Դևա» (Ռումինիա), «Իբերիա 2003» (Վրաստան) և «Մարլեն» (Հոլանդիա) թիմերի հետ: Խմբային մրցաշարը տեղի կունենա Ռումինիայում` սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel