Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.07.2009

Ընկերական հանդիպում (Մ 16 տարեկաններ). Հայաստան-Իրան 1:3

Հուլիսի 8-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ: «Փյունիկ» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ հյուրերի: Հաշիվը բացեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները. Ղուկաս Պողոսյանը, օգտվելով պաշտպանների և դարպասապահի անհամաձայնեցված գործողություններից, Ռեզաակբարիի գլխավերևով գնդակը ուղարկեց դարպասը: 7 րոպե անց նույնանման դիրքից օգտվեց Նաջաֆին և հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Ֆաթիանը և Նաջաֆին ևս երկու անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը:

Հիշեցնենք որ այս հավաքականների միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ 1:3 (1:1)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Վ. Մինասյան
Գոլերը` Ղուկաս Պողոսյան, 15; Վահիդ Նաջաֆի, 22, 64, Ալի Ֆաթիան, 47

ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Հարությունյան, Վասպուրական Մինասյան, Դավիթ Լևոնյան, Արամ Շահնազարյան, Աշոտ Ավագյան, Նորայր Սարգսյան, Արսեն Փիլոյան (Անդրանիկ Շահգելդյան, 75), Արարատ Եգանյան (Վարդան Բակալյան, 50), Գոռ Մալաքյան, Ղուկաս Պողոսյան (Սիփան Դավթյան, 68), Դավիթ Զաքարյան (Արամայիս Քյոսայան, 55)

Պահեստայիններ` Գարեգին Մարկոսյան, Համլետ Ասոյան, Հակոբ Թագայան

Գլխավոր մարզիչ`
Սուրեն Չախալյան

ԻՐԱՆ` Ալի Ռեզաակբարի, Դավուդ Բահադուվի, Ջաբեր Յուսեֆի, Մորթեզա Ախբարի, Ամիրաբաս Աենեչի, Մոհամադռեզա Հասանիֆար, Հասան Գասեմի, Մեհդի Մեհդիպուր (Միլլադ Սաֆաեի, 63), Սասան Ռաջաբզադե (Արմին Նասևի Նեջադ, 60), Ալի Ֆաթիան, Վահիդ Նաջաֆի (Մազիար Նաշտաեի, 66)

Պահեստայիններ` Սաջադ Նազապուր, Մահյար Նորի, Ալի Մողթադաեի, Միլլադ Հոմայոնի

Գլխավոր մարզիչ` Մահմուդ Բիդարիան

Զգուշացումներ` Ղուկաս Պողոսյան, 10, Ամիրաբաս Աենեչի, 60, Մազիար Նաշտաեի, 70

Հեռացում` Աշոտ Ավագյան, 80+4

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel