Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.07.2009

«Բանանցն» ու «Միկան» լքեցին եվրոպական ասպարեզը

Հուլիսի 9-ին Երևանի «Բանանցը» և Աշտարակի «Միկան» անցկացրեցին Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները:
Հելսինգբորգում 1:3 հաշվով պարտություն կրելուց հետո, «Միկան» լի էր կորցրածը հետ բերելու վճռականությամբ: Տիրելով նախաձեռնությանը ամբողջ խաղի ընթացքում` «Միկան» միայն ոչ-ոքի` 1:1 հաշվով կարողացավ ավարտել հանդիպումը: Ռենե Մակոնդելեն բացեց հաշիվը 68-րդ րոպեին, 15 րոպե անց Էդնեյ դե Օլիվեյրա 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը:
«Բանանցը» հաղթանակ տոնեց Բոսնիայում «Շիրոկի Բրիյեգ» թիմի նկատմամբ 1:0 հաշվով, ինչը սակայն նույնպես չբավարարեց հաջորդ փուլ դուրս գալու համար:

ՄԻԿԱ-ՀԵԼՍԻՆԳԲՈՐԳ 1:1 (0:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Բոշկո Յովանետիչ (Սերբիա)
Գոլերը` Էդնեյ դե Օլիվեյրա, 83-11մ; Ռենե Մակոնդելե, 68

ՄԻԿԱ` Արթուր Հարությունյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Գևորգ Պողոսյան, Նիկիտա Ֆուրսին, Հրաչյա Միքայելյան (Արա Հակոբյան, 80), Պեդրո Լոպես (Մաքսիմ Մորոզով, 83), Ուլիսես Մոնտենեգրո (Էդնեյ դե Օլիվեյրա, 72), Արմեն Պետրոսյան, Աղվան Մկրտչյան, Արամ Ոսկանյան, Բոտի Դեմել

Պահեստայիններ` Արմեն Ֆիշյան, Ստեփան Հակոբյան, Ալեքսանդր Թադևոսյան, Իրակլի Ցանավա

Գլխավոր մարզիչ` Սամվել Դարբինյան

ՀԵԼՍԻՆԳԲՈՐԳ`
Պեր Հանսոն, Ադամա Տամբուրա, Անդրեաս Լանդգրեն, Հանու Պատրոնեն, Մարկուս Բերգհոլց (Յոել Էքստրանդ, 88), Ռենե Մակոնդելե, Ռասմուս Յունսոն (Մատիաս Ունկուրի, 65), Կրիստոֆեր Անդերսոն (Օլաֆուր Սկուլասոն, 75), Էրիկ Վալշտեդտ, Մարկուս Նիլսոն, Ֆրեդրիկ Սվանբեկ

Պահեստայիններ`
Դանիել Անդերսոն, Մարկուս Հոլգերսոն, Կրիստիան Էլիասոն

Գլխավոր մարզիչ`
Բո Նիլսոն

Զգուշացումներ`
Ադամա Տամբուրա, 31, Էրիկ Վալշտեդտ, 47, Օլաֆուր Սկուլասոն, 82

Սամվել Դարբինյան, «Միկա» թիմի գլխավոր մարզիչ

«Այսօր արեցինք ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի: Լավ պատրաստված թիմ էր, թեթև ու արագ էր խաղում և կարողացավ օգտվել մեր սխալներից: Մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ առաջին կեսում և եթե օգտագործեինք դրանք, կարծում եմ խաղը այլ կերպ կստացվեր: Երկրորդ խաղակեսում փորձեցինք խաղի ընթացքը թարմացնել փոփոխություններով, սակայն ավելին անել չկարողացանք: Ընդհանուր առմամբ, հաշիվը համապատասխանում է խաղին»

Բո Նիլսոն, «Հելսինգբորգ» թիմի գլխավոր մարզիչ

«Մենք ժամանել էինք Երևան առանց հիմնական կազմի երեք ֆուտոբլիստի` մասնավորապես Հենրիկ Լարսոնի: Իհարկե, այսպիսի ֆուտբոլիստի բացակայությունը շատ ծանր էր մեզ համար, բայց սա ֆուտբոլ է և պետք է հարմարվեինք իրականությանը: Ամեն դեպքում, նույնիսկ այս կազմով մենք կարողացանք հասնել մեր նպատակին":

 

ՇԻՐՈԿԻ ԲՐԻԵԳ-ԲԱՆԱՆՑ 0:1 (0:0)
Շիրոկի Բրիեգ, «Պեկարա» մարզադաշտ
Մրցավար` Իգոր Սատչի (Մոլդովա)
Գոլը` Արտակ Դաշյան, 87

ՇԻՐՈԿԻ ԲՐԻԵԳ` Նիկոլա Մարիչ, Ռենատո Գոմիդես Ալվես, Յոսիպ Բարիշիչ, Յոսիպ Տոպիչ, Դալիբոր Շիլիչ, Բոշկո Պերաիցա (Անտոն Պինյուհ, 89), Դիոգո (Սլավկո Բրեկալո, 64), Վագներ Լագո Սանտոս, Յուրե Իվանկովիչ, Իվան Զովկո (Մարիո Լյուբիչ, 77), Դեյան Մարտինովիչ

Պահեստայիններ` Դեյան Բանդովիչ, Տիագո Ռոդրիգես, Անտե Զուրակ, Վլադո Հրկաչ

Գլխավոր մարզիչ` Իվիցա Բարբարիչ

ԲԱՆԱՆՑ` Ստեփան Ղազարյան, Դմիտրո Նազարենկո, Վոլոդիմիր Ռոմանենկո (Արտակ Օսեյան, 83), Արթուր Ոսկանյան, Արտակ Դաշյան, Գրիշա Խաչատրյան, Նոա Կասուլե, Էդուարդ Կակոսյան, Նորայր Գյոզալյան (Արսեն Բալաբեկյան, 83), Սամվել Մելքոնյան (Սարգիս Նասիբյան, 85), Համլետ Մխիթարյան

Պահեստայիններ` Իհոր Լիտիվ, Գագիկ Դաղբաշյան, Հովհաննես Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան

Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց

Զգուշացումներ` Իվան Զովկո, 61, Սամվել Մելքոնյան, 71, Գրիշա Խաչատրյան, 88, Նոա Կասուլե, 90+3

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel