11.07.2009
Ընկերական հանդիպում (Մ 16 տարեկաններ). Հայաստան-Իրան 2:1
Հուլիսի 10-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը անցկացրեց իր երկորրդ հանդիպումը Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Առաջին խաղում պարտություն կրելուց հետո, մեր տղաներին հաջողվեց հաղթանակ տանել: Առաջին խաղակեսը անցավ Իրանի հավաքականի աննշան առավելությամբ: Թիմերը գնացին ընդմիջման անառիկ պահելով սեփական դարպասները: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ գրոհը հաջողություն բերեց մեր հավաքականին: Ամիրաբաս Աինեչեին անհաջող կասեցրեց գնդակը տուգանային հրապարկում և ուղարկեց գնդակը սեփական դարպասը: Հայաստանի ընտրանին տիրեց նախաձեռնությանը և 16 րոպե անց Արսեն Փիլոյանը կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման վերջում հյուրերին հաջողվեց գրավել Գևորգ Հովհաննիսյանի դարպասը. աչքի ընկավ Իրանի հավաքականի ավագ Ալի Ֆատհիանը:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ 2:1 (0:0)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար` Ս. Բալիյան
Գոլերը` Արսեն Փիլոյան, 57; Ամիրաբաս Աինեչեի, 41, ինքնագոլ, Ալի Ֆաթհիան, 80+3
ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Հարությունյան, Վասպուրական Մինասյան, Դավիթ Լևոնյան, Արամ Շահնազարյան, Աշոտ Ավագյան, Նորայր Սարգսյան (Արամայիս Քյոսայան, 80+1), Արսեն Փիլոյան, Արարատ Եգանյան (Վարդան Բակալյան, 50), Ղուկաս Պողոսյան (Հակոբ Լոռեցյան, 80+1), Գոռ Մալաքյան, Դավիթ Զաքարյան (Անդրանիկ Շահգելդյան, 40, Համլետ Ասոյան, 73)
Պահեստայիններ` Գարեգին Մարկոսյան, Հակոբ Թագայան
Գլխավոր մարզիչ` Սուրեն Չախալյան
ԻՐԱՆ` Միլադ Հոմայոնի, Սաջադ Նազարզադե (Մոհամադռեզա Հասանիֆար, 52 ), Ալի Մողթադաեի, Ամիրաբաս Աինեչեի, Ջաբեր Յուսեֆի, Հասան Գասեմի, Մեհդի Մեհդիպուր, Արմին Նասերի Նեջադ, Դավուդ Բահադուվի, Ալի Ֆաթհիան, Մազիար Նաշտաեի
Պահեստայիններ` Ալիրեզա Ակբարի, Մորտեզա Ախբարի, Սասան Ռաջաբզադե, Վահիդ Նաջաֆի, Միլադ Սաֆաեի, Մահյար Նորի
Գլխավոր մարզիչ` Մահմուդ Բիդարիան
Զգուշացումներ` Սաջադ Նազարզադե, 12, Աշոտ Ավագյան, 29, Գոռ Մալաքյան, 30, Ամիրաբաս Աինեչեի, 34, Դավիթ Լևոնյան, 58