Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.07.2009

Տեղի ունեցավ Արտոնագրման կոմիտեի նիստը

Հուլիս 30-ին տեղի ունեցավ Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը: Նիստին մասնակցում էին կոմիտեի նախագահ Արմեն Ղամբարյանը, տեղակալ Աշոտ Մանուկյանը, անդամներ Հակոբ Համբարձումյանը (հաշվապահ), Խաչիկ Դանիելյանը (իրավաբան): Արտոնագրման բաժինը ներկայացնում էին` բաժնի պետ Առնո Սարգսյանը, բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը և Արտոնագրման բաժնի փորձագետներ:

Նիստի ընթացքում քննարկվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ Բարձրագույն խմբի մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրի զրկումը (հետկանչումը): Ըստ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի` «Արարատ» ֆուտբոլային ակումբը խախտել է ՀՖՖ ակումբների արտոնագրման Ուղեցույցի (Տարբերակ 3.0) մարզական չափանիշի S.02 կետը (չափորոշիչը), որը ենթադրում է, որ ազգային արտոնագիր ստանալու համար յուրաքանչյուր արտոնագրման թեկնածու պետք է ունենա առնվազն 4 մանկապատանեկան թիմ, որոնք գրանցված կլինեն ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնում ու կմասնակցեն ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններին:

Ընթացիկ մրցաշրջանում «Արարատ» ՖԱ-ն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում ներկայացնում էր 5 թիմ, որոնցից 3-ը` «Արարատ 95»-ը, «Արարատ 96»-ը և «Արարատ 97»-ը, ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ (18-րդ հոդվածի 5-րդ կետ)` հանվել են առաջնություններից` երկու և ավելի անգամ մրցավայր չներկայանալու պատճառով: Ըստ ՀՖՖ Ուղեցույցի (Տարբերակ 3.0)` S.02 չափորոշիչի խախտումը հանգեցնում է ակումբի` արտոնագրի զրկման (հետկանչման): Ելնելով վերը նշվածից` ՀՖՖ Արտոնագրման բաժինը հանդես է եկել միջնորդությամբ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեին` զրկել (հետկանչել) «Արարատ» ՖԱ-ի` Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագիրը:

ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն միաձայն` 4 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց Արտոնագրման բաժնի առաջարկը:
Որոշվեց` զրկել (հետ կանչել) «Արարատ» ՖԱ-ն ազգային արտոնագիրը:

«Արարատ» ՖԱ-ն տեղեկացված է վերոնշյալ որոշման վերաբերյալ և ունի իրավունք 5 օրվա ընթացքում բողոքարկել սույն որոշումը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel