31.07.2009
Հայաստան – Շվեյցարիա Մ 21 տարեկանների հանդիպումը տեղի կունենա «Միկա» մարզադաշտում
Սեպտեմբերի 4-ին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Շվեյցարիա հանդիպումը տեղի կունենա Երևանի «Միկա» մարզադաշտում ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականն ընդգրկված է որակավորման փուլի երկրորդ խմբում, որտեղ ընդգրկված են նաև Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի երիտասարդական ընտրանիները: