Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.08.2009

Սերիցլևը հրապարակեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Հայաստանի երիտասրդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հրապարակեց Մ 21 տարեկանների ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 4-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը: Հայաստանի երիտասարդական ընտրանին օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կացնակցնի «Բանանց», «Նաիրի» և «Միկա» մարզադաշտերում: Հայաստան – Շվեյցարիա Մ 21 տարեկանների հավաքականների հանդիպումը կկայանա «Միկա» մարզադաշտում Երևանի ժամանակով 17:00-ին: Այս խաղը կսպասարկի Կիպրոսի մրցավարական բրիգադը` Լեոնտիոս Տրատուի գլխավորությամբ:
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 2-րդ խմբում որտեղ հանդես են գալիս նաև Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի և Էստոնիայի երիտասարդական ընտրանիները:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.

Դարպասապահներ`

Գևորգ Պրազյան («Արարատ»)
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Վարանթ Բեզդիկյան (Է.ՈՒ.Գ.Ա Արձիվ, Ֆրանսիա)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ`

Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Հարձակվողներ`

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ, Ուկրաինա)
Գևորգ Ղազարյան («Փյունիկ)
Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)
Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)

Հայաստանի երիտասարդական հավաքականի ծրագիրը


31.08.09 17:00 մարզում «Բանանց» մարզադաշտում
01.09.09 10:00 մարզում «Բանանց» մարզադաշտում
                 17:00 մարզում «Նաիրի»
02.09.09 17:00 մարզում «Միկա» մարզադաշտում
03.09.09 17:00 մարզում «Նաիրի» մարզադաշտում

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel