Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.09.2009

Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, սեպտեմբերի 7-ին նշանակված Առաջին խմբի 19-րդ տուրի «Փյունիկ-2» - «Շիրակ-2» հանդիպման սկիզբը տեղափոխվել է 17:00-ին` հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի Գավաթի հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, նախատեսել է մարզում «Փյունիկ» մարզադաշտում:
Սեպտեմբերի 12-ին նշանակված Բարձրագույն խմբի 21-րդ տուրի «Միկա» - «Փյունիկ» հանդիպումը տեղափոխվել է սեպտեմբերի 14-ին` հաշվի առնելով, որ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում մրցելու է Բելգիայի ազգային հավաքականի հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel