Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.09.2009

2009թ. ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրեր

Աշխարհը միասնաբար է արդար խաղի հետ

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և նրա նախագահ` պարոն Ռուբեն Հայրապետյանը, դիմում են խաղացողներին, մրցավարներին, երկրպագուներին և պաշտոնյաներին` աջակցելու Արդար Խաղի ոգին ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերի ընթացքում ողջ երկրում ներկայացնելու հարցում:

Այս տարվա սեպտեմբերի 5-ից 12-ը նշվող ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերը 13-րդն են: Այս նախաձեռնությունը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ` պարոն Յոզեֆ Բլատտերի անձնական սատարումը:

«Արդար խաղն անհրաժեշտ է մեր սպորտին և նրանում ընդգրկվածներից յուրաքանչյուրին»,-հայտարարում է Ռուբեն Հայրապետյանը: «Մենք պետք է ուսումնասիրենք սպորտային ոգու արժեքները և աշխատենք անդադար` նեցուկ լինելու այդ մղումներին: Մենք դիմում ենք Հայաստանի բոլոր երկրպագուներին` օգնելու մեզ հաջող տոնել ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերը»:

Նախագահ Բլատտերն ընդունում է արդար խաղի հիմնարար դերը սպորտում, և երեխաների սպորտային գործողություններում այն կիրառելու անհրաժեշտությունը: «Հետագա զարգացման համար երեխաներն ունեն հզոր արժեքների կարիք, եւ ֆուտբոլը, լինելով թիմային մարզաձեւ, կհասկացնի նրանց, թե որքան կարեւոր են կարգապահությունը, հարգանքը, ընկերության ոգին եւ արդար խաղն ինչպես դաշտում, այնպես էլ կյանքում»,- նշում է նա:

«ՖԻՖԱ-ի արդար խաղի արշավն իր մեջ ներգրավում է ավելին, քան զուտ արդար խաղի խթանում դաշտում մրցաշարերի ընթացքում: Ի լրումն իր բազմաթիվ գործողությունների, որոնք նպատակ ունեն բարելավելու սպորտային մթնոլորտը բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են ֆուտբոլում, ՖԻՖԱ-ն վճռական է արդար խաղի կանոնները խրախուսել նաև հասարակության մեջ` առաջնորդվելով օրինակներով և ցուցաբերելով արդարություն, անաչառություն ու համերաշխություն իր բոլոր խմբերի միջև»:

1997թ. ներկայացվելուց հետո ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերը նշվում է արդեն 13-րդ անգամ: Նախորդ տարիներին գործողություններ են ձեռնարկվել աշխարհի տասնյակ երկրներում, սիրողականից մինչև բարձրակարգ ֆուտբոլում և հանրային նախագծերում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel